Բաժիններ՝

Ֆուտզալի թիմը ընկերական խաղեր կանցկացնի Ռումինիայի հավաքականի հետ

Հայաստանի ֆուտզալի թիմը ընկերական հանդիպումներ կանցկացնի Ռումինիայում:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Ապրիլի 8-17-ը կկայանա ֆուտզալի ազգային թիմի նոր մարզահավաքը: Ապրիլի 12-ին Հայաստանի ընտրանին կուղևորվի Ռումինիա, որտեղ ամսի 14-ին և 16-ին ընկերական խաղերում ուժերը կչափի տեղի ընտրանու հետ: ՀՖՖ տեխնիկական կենտրոնում հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դավիթ Ասլանյան – «Տյումեն» (Ռուսաստան)

Ռաֆիկ Բաղդասարյան – «Սիգմա Կոպեյսկ» (Ռուսաստան)

Համլետ Մանուկյան – «ԶԻԿ Եկատերինբուրգ» (Ռուսաստան)

Հարություն Հարությունյան – «Արմենիա Թրավել»

Արթուր Մկրտչյան – «Լեո»

Գարեգին Մաշումյան – «Լեո»

Սարո Գալստյան – «Լեո»

Հակոբ Ուզունյան – «Լեո»

Անդրանիկ Կարապետյան – «Լեո»

Սարգիս Նասիբյան  – «Լեո»

Էդվարդ Մկրտչյան – «Լեո»

Սարո Մարդանյան – «Լեո»

Էնրիկե Կոստա Դա Սիլվա – «Արմենիա Թրավել»

Գուրգեն Ավետիսյան – «Արմենիա Թրավել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս