Փաշինյանը ԱԱԾ-ին հանձնարարել է հակահարված տալ մանիպուլյատիվ ինֆորմացիա տարածողներին

Այսօր կառավարության նիստում դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ-ում խոսքի և տեղեկատվության  ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ շրջանակներ միլիոններ են ծախսելու լրատվական կայքերում, սոցիալական ցանցերում հասարակական կարծիքի մանիպուլյացիայի համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Նա հույս հայտնեց, որ ԱԱԾ-ն կկարողանա այս հարցում կոնկրետ արդյունքներ ապահովել:

«Մենք դրա մասին մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք: Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է: Բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում, հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է: Եվ ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ: Ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ նախկին իշխանությունների ներկայացուցիչների հասցեին», – ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ այս տիպի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ որևե կերպ կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի ազատության իրավունքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930