Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Անդրանիկ Կարապետյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Կարող եք հավատալ, կարող եք չհավատալ ասածիս, որ գործի քննությանը խոչընդոտելու անհրաժեշտություն չկա, բայց դա փաստ է: Կգա մի օր, որ կհրապարակվի մեղադրանքի որոշումը և այդժամ կհամոզվեք, որ ճիշտը մենք ենք:
«Քանի որ այսօրվա իշխանությունը լրատվական և քաղաքական դաշտը դրական զարգացման ծրագրերով լցնելու օրակարգ չունի, ապա այդ օրակարգին փոխարինելու են գալիս PR ակցիաները»:
Կոտորածից հրաշքով փրկված անձանց վկայությունները կասկած չեն թողնում, որ Մարաղայում կատարվածը ցեղասպանություն էր: Ցեղասպանություն, որը մնացել է անպատիժ ու չդատապարտված:
«2019թ. ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանի մանկահասակ թոռնիկին թույլ չեն տվել Քրեակատարողական հիմնարկում տեսակցել պապիկի հետ, և մինչ օրս թույլ չեն տվել, և դա փաստ է, որը կարող են հանգամանորեն ստուգել։ Այդ օրը նրանք գնացել են, սակայն թույլ չեն տվել տեսակցությունը»։
ԱՄՆ կոնգրեսական Ջեքի Սփիրը առաջարկել է կոչ անել հոլիվուդյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանին, որպեսզի վերջինս թվիթերյան գրառում անի ու դրդի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում ապրիլի 10-ին կայացել է գիտխորհրդի նիստ, որի ընթացքում ֆակուլտետի դեկան է ընտրվել Գևորգ Բարսեղյանը։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզ՝ ամփոփելու մարզային քննչական վարչության` 2018 թվականի և 2019 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքները:
Վերջերս «Հաբեր թուրք» (Haber Turk) հեռուստաընկերությունը հարցազրույց էր վերցրել այն հազարավոր թուրք գերեզմանափորներից մեկից, որոնք փորձում են գտնել մեկ դար առաջ ցեղասպանության ժամանակաշրջանից մնացած հայկական գանձերը:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, 61կգ քաշային Արսեն Հարությունյանը Բուխարեստում անցնող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում լարված ու հետաքրքիր պայքարում նվաճեց չեմպիոնի կոչումը։
Պաշտոնական եւ աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզ ժամանեց Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը:
Facebook-ի վարչակազմը ներկայացրել է նոր գործառույթ, որը նախատեսված է այն բանի համար, որ սոցցանցում մարդիկ կարողանան հիշողություններ պատմել մահացած օգտատերերի վերաբերյալ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. ապրիլի 11-ին ժամը 10:00-18:00 կդադարեցվի Ավան վարչական շրջանի Դավիդ Մալյան փողոցի 7-27, Խուդյակով փողոցի 1-40 հասցեների, Ավան 3, 4, 5 և 6 փողոցները իրենց նրբանցքներով և 51 մանկապարտեզի ջրամատակարարումը։
«Սպառողների ազգային ասոցիացիայի» փոխնախագահ, մոնիտորինգի և մարքետինգային հետազոտությունների բաժնի պետ Ռուբեն Հայթյանի փոխանցմամբ՝ իրենց բազմաթիվ հայտարարություններից հետո թվում էր, թե դրական փոփոխություն է լինելու, հակառակն է եղել:
Լոնդոնի ֆինանսական կենտոնի նախագահ Փիթըր Էսթլինը մասնակցել է Թուրքիայի արդյունաբերողների և գործարարների միության կազմակերպած «Բրեքսիթից հետո ֆինանսների և սպասարկման ոլորտներում ուժեղացնել Թուրքիա-Միացյալ Թագավորություն համագործակցությունը» խորագրով քննարկմանը:
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հավանաբար չի միանա «Ռեալին» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուրախ եմ տեղեկացնել, որ 2019 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհված քաղաքացիների թիվը նվազել է 17.3 տոկոսով:
168.am-ը «Առինջ մոլի» տնօրեն Սամվել Հակոբյանից այսօր հետաքրքրվեց, թե ի վերջո ի՞նչ է տեղի ունեցել առևտրի կենտրոնում, և արդյո՞ք ՊԵԿ աշխատակիցներն ինչ-որ բան հայտնաբերել են։
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին արդեն տասներորդ անգամ պապիկ կդառնա: Թրամփի որդին՝ Էրիկը թվիթերի իր էջում հայտնել է, որ շուտով ինքն ու կինը՝ Լարան, երեխա են ունենալու:
Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել, որ Թուրքիայի հետ S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի հարցում պատրաստ է նոր պայմանավորվածության:
«Յուվենթուսի», «Չելսիի» և Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նշել է այն պայմանները, որոնց իրականացման դեպքում կհամաձայնի գլխավորել Միլանի «Ինտերը»:
Ապրիլի 10-ին Բրյուսելում կայացավ Կենտրոնամետ Դեմոկրատների Միջազգային Միության (CDI) գործադիր կոմիտեի հանդիպումը: Հավաքի օրակարգում էր նաև Հայաստանի Հանրապետական Կուսակցության կողմից առաջադրված Հայոց Ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:
Ռոք երաժշտության լեգենդները՝ Deep Purple-ի վոկալիստ Յան Գիլանը և Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմին հունիսին կժամանեն Հայաստան, որպեսզի Երևանում տոնեն Rock Aid Armenia բարեգործական ծրագրի 30-ամյակը:
Ամերիաբանկն ունենալով իր ուրույն դերը Հայաստանի տնտեսության զարգացման, ինչպես նաև հասարակության հանդեպ սոցիալական պատասխանատվության գործընթացում` ներկայացնում է իր գործունեության ամփոփ արդյունքները 10 տարվա կտրվածքով:
Սակայն, հարգելի գործընկերներ, իսկ մենք մեզ երբեւէ անկեղծորեն հարց տվել ենք՝ ինչո՞ւ, օրինակ, հենց մեր Վեհաժողովում ռասիստական եւ այլատյաց հայտարարությունների պակաս երբեւէ չկա։ Չկա, որովհետեւ բացի դեկլարատիվ հայտարարություններից ու կոչերից, մեր կառույցը որեւէ գործնական քայլ չի արել, որպեսզի, ինչպես շատ անկեղծորեն նշված է զեկույցում, քաղաքական գործիչները կրեն ինչպես քաղաքական, այնպես էլ բարոյական պատասխանատվություն եւ զերծ մնան գործածելուց ատելության լեզուն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մհեր Սահակյանը նշանակվել է վարչապետի օգնական: Այդ մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից:
Պետական եկամուտների կոմիտեն դեռևս որևէ նորություն չունի Նորագավիթի մաքսատան այն աշխատակիցների ազատման վերաբերյալ, որոնք պետք է դիմում գրեին և աշխատանքից հեռացվեին ՀՀ վարչապետի հրահանգով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս. թ. ապրիլի 11-ին ժամը 10։00-ից մինչև 18։00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Գ. Նժդեհի, Սևանի, Շահամիրյան, Ֆրունզեի, Ս.Սարգսյանի, Սմբատ Զորավարի, Վերին Շենգավիթ 1-ին, 3-րդ փողոցների, Արշակունյաց 45-63, Մանթաշյան 1-51, Թադևոսյան 2-8, Արցախ 30-38 համարների ջրամատակարարումը.։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդուն՝ Նիկոլա Ազնավուրին, ով հանդիսանում է «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիրը և հիմնադրամի գործադիր տնօրեն Կրիստինա Սարկիսյանին:
«Մեկ շաբաթ է՝ զիբիլը տեղից չի շարժվում, հասել է արդեն փողոց: 4 բնակելի շենք կա, հարևանությամբ գտնվող սեփական տներերից էլ են աղբը բերում-լցնում այստեղ: Առաջ չորս աղբարկղ էր, երկուսը տարել են, քամի էլ որ անում է՝ լրիվ փողոցը աղբով է պատվում: Ախր այսպես չի կարելի: Արդեն առնետները վխտում են. էն օրը տեսնեմ՝ կռիսը ուզում ա գա վրես, լավ ա, ավել կար, տվեցի գլխին՝ թռավ»,- ասաց Քանաքեռի 14 փողոցի 38/1 շենքի բնակիչներից մեկը: