Եվրասիական տնտեսական միության երկրները դեռեւս պատրաստ չեն Չինաստանի հետ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծմանը:
Արարատյան-մաքսատուն վարչության թիվ 2 զննման բաժնի տեսուչ Հայկ Մարտիրոսյանը՝ երեկվա վարչապետի այցի «հերոսը», այս պահին դիմում է գրում դուրս գա աշխատանքից։ Այդ մասին Hraparak.am-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հայկ Մարտիրոսյանը։ Մինչդեռ մենք տեղեկություն ունեինք, որ Հայկն ասել է, որ չի պատրաստվում դիմում գրել։
Հայաստանում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները` Armenia imPACT Review առաքելության շրջանակներում:
Միացյալ Նահանգների Boeing ընկերությունը յոթնամյա ժամանակամիջոցում առաջին անգամ ամսվա ընթացքում 737 ընտանիքի ոչ մի մարդատար ինքնաթիռ չի վաճառել:
Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի նահանգում առնվազն տասը մարդ է զոհվել արեւադարձային անձրեւների պատճառով, որոնք տարածաշրջանում սկսվել են ապրիլի 8-ին:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն ամերիկա-մեքսիկական սահմանին արգելապատի հատվածների կառուցման պարտավորագրեր է կնքել երկու մասնավոր ընկերությունների հետ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 10-ին, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ասկերանի շրջանի ուղղությամբ, Ակնայից դեպի արևելք ընկած հատվածում։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շրջանառության մեջ է դրել քաղաքացուն աշխատանքի ընդունելիս տարիքային սահմանափակումը արգելող օրենքի նախագիծ։
Հարավային Կորեան դիտարկում է երկրի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունն ապրիլի վերջին:
«Զինանոց-2019» միջոցառման շրջանակներում, ապրիլի 9-ին, ժամը 09.30-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 43-ամյա Գարիկ Նասիբյանը:
Տիբեթի հոգեւոր առաջնորդ դալայ-լամային ապրիլի 9-ին հոսպիտալացրել են Նյու Դելիում:
Կալանավորվել է «Դուխով Հայաստան բաց հասարակություն» էջը վարող անձը։ Նրան մեղադրանք է առաջադրվել «Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու» հոդվածով։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Թորոսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետի պաշտոնից:
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ։
«Սպայկա» ընկերությունը երբևէ ոչ մեկի շանտաժի չի ենթարկում և հարգալից է վերաբերվում իր բոլոր գործընկերներին, հատկապես պետությանը և պետական անվտանգությանը: Ընկերության տնօրենը իր արտահայտություններում կոչ է արել ապօրինի կալանք չկիրառել և թույլ տալ կազմակերպել աշխատանքները, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրել:
Հետախուզվողը ժամանեց Հայաստան և ներկայացավ ոստիկաններին։
Գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման» ծրագրի շրջանակում գյուղացիական տնտեսություններին առաջարկվում է օժանդակության մի քանի տարբերակ:
Արդշինբանկում բարելավվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում անշարժ գույքի ձեռքբերման վարկերի պայմանները: Մասնավորապես, փոփոխվել է վարկառուի տարիքային սահմանափակման պահանջը, նվազեցվել է վարկի կանխավճարը և բարձրացել է վարկի առավելագույն սահմանաչափը:
«Կամանդիր Միրզոյան» տեսաֆիլմը փոխգնդապետ, Դարբաս գյուղի գյուղապետ, հերոս Մայիս Միրզոյանի մասին է:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 9-ին հեռախոսային բանակցություններ է վարել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արեւելքի իրադրությունը։
Ինչպես տեղեկացրել էինք՝ ապրիլի 6-ին, ժամը 20.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենան Երևանի Թբիլիսյան խճուղում բախվել էր ճանապարհի բաժանարար արգելապատնեշին. 53-ամյա վարորդը և 48-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հավաստել է, որ երկրի Ինքնապաշտպանության ուժերի հինգերորդ սերնդի F-35A ռմբակոծիչ-կործանիչը, որն ապրիլի 9-ին կորել էր ռադարների էկրաններից, Խաղաղ օվկիանոսն է ընկել Աոմորի հյուսիսային պրեֆեկտուրայի շրջանում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին:
Վենեսուելայի 20-ից ավելի նահանգներ են լույս ապրիլի 10-ի գիշերը մնացել առանց էլեկտրականության:
Ապրիլի 10-ին, ժամը 01։03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկու փողոցում գտնվող հանրակացարանի 4-րդ հարկից կրակ և ծուխ է նկատվում։
«Ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին միջնորդ երկրների հայտարարություններն Ադբեջանում, կարծես թե, այդքան էլ լուրջ չեն ընդունել, ճիշտ հակառակ գործընթացի են անցել: Համանախագահ երկրներն իրավիճակի լիցքաթափմանն ուղղված քայլեր պետք է ձեռնարկեն, հակառակ դեպքում տեղեկատվական դաշտում առկա լարվածությունը շատ արագ կտեղափոխվի սահմանագիծ»:
Տիրանայի օդանավակայանում զինված մարդիկ՝ կամուֆլյաժով եւ դիմակներով, հարձակվել են «Ավստրիայի ավիագծեր» ընկերության ինքնաթիռի վրա եւ մի քանի միլիոն եվրո գողացել ինքնաթիռից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը, հանդիպելով ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության հետ, հայտարարել էր, որ «հակատրանսգենդերային» աղմուկն իրենց դեմ կազմակերպված արշավ էր ԲՀԿ-ի կողմից, պետք է համարժեք պատասխան տալ։
Եվրամիության (ԵՄ) 27 երկրների ղեկավարներն ապրիլի 10-ին Բրյուսելում Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ կքննարկեն Brexit-ի հետ կապված իրադրությունը:
Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» աջ կուսակցությունը Իսրայելի խորհրդարանական ընտրություններում 3,4 մլն ձայների հաշվումից հետո առաջ է անցել «Կահոլ-Լավան» ընդդիմադիր դաշինքից։