Երևան-Սևան ավտոճանապարհին վթարի հետևանքով երկու մարդ տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 10-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` բեռնատար ավտոմեքենան շրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 14-րդ կմ-ին բախվել են ЗИЛ (վարորդ՝ Ա.Կ., ծնված 1979 թ.) և «Opel» մակնիշների (վարորդ՝ Ա.Թ., ծնված 1989 թ.) ավտոմեքենաները:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ԱԻ նախարարության պաշտոնական կայքից, մինչ փրկարարները կհասնեին կանչի վայր, ավտոմեքենաների վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենաներից և հոսպիտալացվել Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ Ա.Կ.-ն, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել, իսկ Ա.Թ.-ի առողջական վիճակը բժիշկները գնակատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Տեսանյութեր

Լրահոս