Օդի ջերմաստիճանը 13-15-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 17-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով։
Էվադորի նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի կողմնակիցները ցույց են անցկացնելու WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ապաստանից զրկելու՝ երկրի գործող նախագահ Լենին Մորենոյի կառավարության որոշման դեմ:
«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը աշխատանքային քննարկումներ է անցկացնում համակարգի ծախսերի կրճատման շուրջ: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունը:
«Այնպես չէ, որ ով ուզենա տեսնել պարոն Քոչարյանին, պետք է տեսնի նրան, եթե անգամ քննիչը համաձայն է։ Պիտի նաև պարոն Քոչարյանը ցանկանա տեսնել… Պարոն Զեյնալյանի մասին ես չմեկնաբանեմ, երևի այդ առումով դուք ինձնից շատ գիտեք ինչ-որ բան։ Բայց առնվազն մինչև այս պահը ես չեմ նկատել, որ ինքը որևէ պատգամավորի տեսնելու ցանկություն ունի»:
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
«Լավ, կարելի՞ է այսքան խտրական լինել։ Սա մարդու իրավունքների խախտման կուլմինացիա է, և ես՝ որպես երկար տարիների փորձ ունեցող փաստաբան, զգում եմ, որ սա այսպես երկար շարունակվել։ չի կարող»:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն սպառնացել է ամորձատել ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք երկրում ներքաշված են թմրավաճառության մեջ:
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն է հավաքել։
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 12-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները առերևույթ չարաշահելու և յուրացումներ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ապրիլի 11-ին Ֆիզուլու ուղղությամբ ականի պայթյունից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, Ջալիլաբադի շրջանի Մուսալը գյուղի բնակիչ, 2000թ․ ծնված Մայըլզադե Մահարրամ Գաֆար օլղուն (Mayılzadə Məhərrəm Qafar oğlu):
Նրա խոքով՝ այս ամեն ինչը միշտ չէ, որ լինելու է քողարկված, մի օր սա իր օրինական ընթացքն է ստանալու, և զսպանակը որքան ուժեղ սեղմեն, այնքան ուժգին նա մի օր հետ կբացվի։
Ապրիլի 12-ին, ժամը 11:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրի նիստերի դահլիճում հրդեհ է բռնկվել:
Առնվազն 16 մարդ է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել Պակիստանի Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործելու հետեւանքով:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչ Հակոբյանը ներկայացրեց իր հեղինակած «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է սահմանափակել շահումով խաղերի և վիճակախաղերի ոլորտի ընկերությունների կողմից առաջարկվող ծառայությունների գովազդը, հասարակության խոցելի խմբերին զերծ պահելու դրանց ազդեցությունից:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը կամրապնդի «բարիդրացիության գոտին» իր սահմանների պարագծով, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգ աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 11-ին հանդիպել է Ստրասբուրգի և մոտակա բնակավայրերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նա նշեց, որ ԵՄ-ում տարանջատում են Հայաստանը Վրաստանից ու Մոլդովայից, քանի որ, ի տարբերություն այդ երկրների, ՀՀ-ն չի ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը (DCFTA), սակայն ինքը հիմնավորել է, որ Հայաստանն անցած տարվա քաղաքական իրադարձություններից հետո, անկախ որևէ պայմանագրի ստորագրումից, նույնիսկ DCFTA-ի քաղաքական մասով նախատեսված ծրագրերը կա՛մ կատարել է, կա՛մ գերակատարել, իսկ որոշ տեղերում շատ մեծ տեմպով առաջ է շարժվում: Դրա արդյունքում, Եղոյանի հավաստմամբ, տարբերակումը վերացել է:
Վերաքննիչ դատարանը հերթական անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշումը թողեց անփոփոխ: Պաշտոնական բացատրությունը կարծես նույնն է` քննության ընթացքին խոչընդոտելու վտանգը:
Բողոքի ակցիա՝ տրանսգենդերի ելույթը «Հանրային»-ով հեռարձակելու դեմ:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 31-ը Եվրամիությունից երկրի դուրս գալու ժամկետի նոր հետաձգման կապակցությամբ, որը ապրիլի 11-ին հաստատվել է ԵՄ-ի արտակարգ գագաթնաժողովում, հայտարարել է հատուկ պայմաններում՝ ԵՄ-ի հետ գործարքի բացակայության դեպքում, գործողությունների ծրագրի չեղարկման մասին:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկել է Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը:
Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի խոսքով՝ տեղական արտադրողներն այսօր փաստացի լուրջ խնդրի առաջ են կանգնել, սակայն վերջին մի քանի տարվա դինամիկան ցույց է տալիս, որ այն նոր չէ:
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդով հիվանդացությունը հասել է վերջին ութ ամսվա առավելագույն ցուցանիշին:
Anonymous միջազգային խմբից հաքերները Մեծ Բրիտանիայի իշխանություններին եւ աշխարհի տարբեր մասերում նրանց կողմնակիցներին են դիմել ապրիլի 11-ին Լոնդոնում WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի ձերբակալման առնչությամբ:
Հայ գրոսմայստերները շարունակում են հաղթել Իսլանդիայի միջազգային մրցաշարում:
Երեկ տեղի ունեցավ իրականության մանիպուլյատիվ և կամայական հերթականմեկնաբանությունը Փաշինյանի կողմից:
Մեկնած օպերատիվ խմբին պատանու հայրը նշված վայրում ներկայացրել է առանց գրառման «Ֆ-1» տիպի նռնակի նմանվող իր:
Պետք է արձանագրել, որ 1992թ.-ի ապրիլի 10-ին տեղի ունեցածը փաստացի բոլոր ապացույցներով և վկայություններով լիովին համապատասխանում է ռազմական հանցագործություն և ցեղասպանություն եզրույթներին:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը օտարերկրյա ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում ներառելու ԱՄՆ-ի որոշումը անկառավարելի առճակատման կհանգեցնի տարածաշրջանում, եւ Վաշինգտոնը պատասխանատվություն կկրի դրա հետեւանքների համար: