Բաժիններ՝

Պակիստանում առնվազն 16 մարդ է զոհվել ահաբեկչական պայթյունի հետևանքով. GeoTV

Առնվազն 16 մարդ է զոհվել, եւս 30-ը՝ վիրավորվել Պակիստանի Բելուջստանի նահանգի Քվետա քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի գործելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես հաղորդել է GeoTV հեռուստաալիքը, ապրիլի 12-ին հայտնել է Քվետայի ոստիկանության գլխավոր տեսուչ Աբդուլ Ռազա Չիման։

«Ահաբեկչական գործողությունն ուղղված էր խազարացիների (իսլամի շիա ուղղությունը դավանող ազգություն) դեմ,-հայտարարել է Չիման:-զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ սահմանապահ կորպուսի մի աշխատակից եւ խազարական հանրակցության ութ ներկայացուցիչ»: Ընդսմին գլխավոր տեսուչը նշել է, որ 30 մարդ վերքեր է ստացել եւ ուղարկվել բուժհաստատություններ:

Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան՝ շուկայի շրջանում: «ԻՆքնաշեն պայթուցիկ սարքը քողարկված էր կարտոֆիլի պարկով»,-նշել է Չիման: Ահաբեկչության հետեւանքով նաեւ վնասվել են շուկայի հարակից շինությունները: Իրավակարգի ուժերը շրջապատել են մերձակա շրջանները: Առայժմ կազմակերպություններից ոչ մեկը չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը:

Պակիստանի ղեկավարությունը եւ երկրի առաջատար քաղաքական ուժերը հանդես են եկել միջադեպի վճռական դատապարտմամբ: Երկրի վարչապետ Իմրամ խանն արդեն կարգադրել էանձամբ իրեն տրամադրել հետաքննության արդյունքները, ինչպես նաեւ հրամայել է տուժածներին ապահովել լավագույն բուժսպասարկմամբ, հաղորդել էՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս