Բաժիններ՝

Մովսեսյանը և Հովհաննիսյանը Իսլանդիայի մրցաշարի առաջատարներից են

Հայ գրոսմայստերները շարունակում են հաղթել Իսլանդիայի միջազգային մրցաշարում:

Ռեյկյավիկի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակ տոնեցին Սերգեյ Մովսեսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը: Տիգրան Պետրոսյանը ոչ-ոքի ավարտեց պարտիան:

Այս տուրից հետո Մովսեսյանը և Հովհաննիսյանը 4,5 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարներից են: Տիգրան Պետրոսյանն ունի միայն 3,5 միավոր:

«Ռեյկյավիկ «Gamma» միջազգային բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական սիստեմով և բաղկացած է 9 տուրից: Մրցաշարին մասնակցում է 150 շախմատիստ: Այն կեզրափակվի ապրիլի 16-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930