Բաժիններ՝

Ադամ Շիֆը մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը

Կոնգրեսական Ադամ Շիֆն ԱՄՆ-ում հայկական կազմակերպություններից մի քանիսի անդամների հետ ներկա է եղել Բըրբենքի քաղաքային խորհրդում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Ինչպես փոխանցում է Asbarez-ը, արարողությանը մասնակցել են քաղաքապետ Էմիլի Գաբել Լադին և քաղաքային խորհրդի անդամները: Ներկաների թվում են եղել սենատոր Էնթոնի Պորտանտինոն, Կալիֆոռնիայի խորհրդի անդամ Լոռա Ֆրիդմանը, Լոս Անջելեսի շրջանային կառավարիչ Քեթրին Բարգերը, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Բըրբենքի մասնաճյուղի ներկայացուցիչները:

«Բարոյականության տեսանկյունից շատ կարևոր է ասել ճշմարտությունը, քանի որ ցեղասպանությունը, ցավոք, ոչ թե անցյալին, այլ ներկային առնչություն ունեցող բան է: Այսօր մենք միացել ենք մեր հայազգի քույր-եղբայրներին, մայրերին և հայրերին՝ հայտարարելով, որ ճանաչում ենք Հայոց ցեղասպանությունը, և ամեն ինչ կանենք, որպեսզի ապագայում նման բան չկրկնվի»,- ասել է Շիֆը:

Ավելի ուշ երեկոյան վառվող մոմերով արարողություն է անցկացվել Բըրբենքի քաղաքապետարանի առջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930