«Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է Ֆրանսիային ժողովրդավարության դասեր տալ». Ֆրանսիացի պատգամավոր

Թուրքիայի Անթալիա քաղաքում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի սեմինարներին մասնակցած Ֆրանսիայի ներկայացուցիչ Սոնյա Քրիմին հարցազրույց է տվել Euronews լրատվամիջոցի թուրքական ծառայությունը։

Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:

Ինչպես հայտնի է Անթալիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ Քըրմիի և Չավուշօղլուի միջև միջադեպ էր տեղի ունեցել՝ Հայոց ցեղասպանության թեմայով։

Չավուշօղլուին զայրացրել էր Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի մեջլիսի նախագահի խոսքերին տված Քրիմիի արձագանքը։ Վերջինիս արձագանքին ի պատասխան՝ Չավուշօղլուն Ֆրանսիային մեղադրել էր Ռուանդայում և Ալժիրում կոտորածներ կազմակերպելու մեջ։

Անդրադառնալով այս միջադեպին՝ Քրիմին «Euronews»-ին տված հարցազրույցում ասել է.

«Թուրքիան վերջին երկիրն է, որ կարող է ժողովորդավարության մասին դասեր տալ Ֆրանսիային։ Գիտեմ, որ մեր ժողովրդավարությունը կատարյալ չէ, սակայն,  համենայն դեպս,  Ֆրանսիայի բանտերում լրագրող չկա»։

Հիշեցնենք, որ Թուրքիայի մեջլիսի նախագահ Շենթոփը դատապարտել էր Ֆրանսիայի նախագահին՝ Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930