Ալժիրի ոստիկանությունը ձերբակալել է 5 միլիարդատիրոջ:
Շրի Լանկայի իշխանություններն ապրիլի 22-ին ահաբեկչական գործողություններով պայմանավորված գործի շրջանակում ձերբակալել են ևս 5 անձի:
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ուղեցույց գազամատակարարման ոլորտում սպառողների իրավունքների ու պարտավորությունների մասին։
«Այստեղ հավաքված են երիտասարդներ, որոնք իշխանափոխությունից հետո ցանկություն են հայտնել անդամակցելու ՀՀԿ-ին։ Մեզ բոլորիս միավորում է այն, որ մենք ուժեղ ենք, քանի որ երիտասարդները որոշել են ՀՀԿ անդամ դառնալ այն ժամանակ, երբ կուսակցությունն այլևս իշխանության չէ։ Մեզ նաև միավորում է այն, որ պետական կառավարման համար բավարար չէ միայն Գյումրիից Երևան քայլելը, պետք է նաև բավարար իմացությունը։ Նաև, որ չենք պատկերացնում, որ Արցախի հարցը կարող է լուծվել վերելակում»:
«Դուք ո՞նց եք վճարելու ընդհանրապես,եթե բյուջեն չեք կարողանում հավաքագրել»:
«Յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է ստեղծի ընդհանուր ակտիվ շարժումը, այդպես չէ՞։ Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու, վստահ եմ, որ տեղական կառույցները երբեք չեն խոչընդոտի ձեր ակտիվությանը»։
Անցած օրվա ընթացքում ավելի քան 1,2 հազար փախստական է Սիրիա վերադարձել Հորդանանից ու Լիբանանից:
Ինչո՞ւ են 21-րդ դարում Հայաստանի քաղաքացու տոնը մարմնավորում 19-րդ դարի գեղջկական վերնահագուստով կանայք ու տղամարդիկ: Ի՞նչ գեղագիտական հնարք կա այստեղ, որ հասու չէ մեզ, բոլոր այն մարդկանց, ովքեր չեն հավանել այդ պաստառները: Իսկ այդպիսիք, կարծում եմ, շատ են, և ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ…
Լրագրողի հարցին, թե մեկ տարվա ընթացքում ի՞նչ փոփոխություններ է նկատում Հայաստանում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ բազմիցս ասել է՝ կգա ժամանակ, և բոլոր հարցերին կպատասխանի: «Երբ ժամանակը գա, բազում հարցերի կապատասխանեմ»,- եզրափակեց Ս. Սարգսյանը։
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործի շրջանակներում իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում բացահայտվել են նույն անձի կողմից կատարված այլ հանցագործություններ ևս:
Աշխարհում մեծ ճանաչում վայելող դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին ապրիլի 22-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և մարզպետները:
Պետությանը նվիրատվությամբ փոխանցվող Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցի գործունեությունը դադարեցված է, ներկայումս ընթացքի մեջ է նվիրատվության գործընթացը:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը ՌԻԱ Նովոստիին մեկնաբանել է հանրապետության առաջատար դիրքը Ռուսաստանի ժողովրդագրական վարկանիշում՝ դա բացատրելով տարածաշրջանում իրականացվող սոցիալական քաղաքականության արդյունքով եւ հասարակության մեջ պահպանվող ավանդույթներով:
Շրի Լանկայում ահաբեկչական գործողություններից հետո կրոնական հավանական պատերազմի մասին խոսելը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը վաղ է համարում: Նրա խոսքով` սա այն հարցն է, որին պետք է ավելի զգուշավոր մոտենալ:
«Վատ է, որ հատկապես այս օրերին, երբ առիթ է ընձեռում, որ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ Եվրոպայում խոսի Ցեղասպանության մասին, բայց չի անում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում քննարկվող հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը Ստրասբուրգում չխոսեց Ցեղասպանության մասին։
«ՀՀ միջին վիճակագրական քաղաքացին՝ առնվազն քաղաքացիների մի մասը, 22 տարեկանում պետք է ունենան բարձրագույն կրթություն, մասնագիտական 3 տարվա ստաժ և 3 լեզուների իմացություն»:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Սևանի, Գավառի, Գորիսի, Սիսիանի, Մեղրու, Մարտունու տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ծովային ստորաբաժանման հրամանատար Ալի Ռըզա Թանգսիրին հայտարարել է, որ երկրի իշխանությունները կփակեն Հորմուզի նեղուցն այն դեպքում, եթե Թեհրանը չկարողանա դրանից օգտվել ԱՄՆ-ի սահմանափակիչ միջոցների պատճառով:
«Այսօր հայ հանրությունը և ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, էս էլ քեզ՝ թուղթը, կարդա, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չէ: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է»:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ընդունել մայիսի սկզբից այլեւս մյուս երկրներին դուրս չբերել Իրանից նավթի գնման իր պատժամիջոցների գործողությունից:
«Մի փոքր անդրադարձ մամուլում պտտվող իմ գրառումների մասին։ Քանի դեռ որոշ պաշտոնատար անձիք շարունակում են խախտել անմեղության կանխավարկածը և անուղղակի կերպով մեղադրում Դավիթ Սանասարյանին ես շարունակելու եմ պատասխանել նմանատիպ գրառումներով։
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում մի գաղտնիք բացեց՝ խոսելով «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի մասին:
Ուկրաինայում կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը համապատասխանել է համաշխարհային չափորոշիչներին:
Առողջապահության նախարարությունը երեկ տեղեկություն էր ստացել, որ ապրիլի 16-ին աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ գանգատներով (լուծ, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում) Բերդի բժշկական կենտրոն էր դիմել Տավուշի մարզի Նավուր համայնքի 2 բնակիչ, իսկ ապրիլի 17-ին՝ ևս մի քանի քաղաքացիներ։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին ժամը 06:00-ից մինչև 24:00-ն մայրաքաղաքի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը
Կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաբժշկական փորձաքննության։
Կրեմլում վաղաժամ են համարում խոսել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի նախագահի ընտրություններում հաղթելու կապակցությամբ Վլադիմիր Զելենսկուն շնորհավորելու եւ նրա հետ համատեղ աշխատանքի հնարավորության մասին:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Սեթ Մուլթոնը (դեմոկրատ՝ Մասաչուսեթսի նահանգից) պաշտոնապես ներգրավվել է հաջորդ ընտրություններում ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում, որոնք կայանալու են 2020 թվականին: