«ՄՏՍ Հայաստանը», «Յուքոմը» և «ՎԵՈՆ Արմենիան»՝ գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ
«ՄՏՍ Հայաստան», «Յուքոմ» և «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունները կճանաչվեն իրենց հանրային շարժական կապի հեռախոսացանցում զանգերի վերջնավորման մեծածախ շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող օպերատորներ: Այս մասին որոշում նախատեսում է ընդունել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ապրիլից 23-ի նիստում:
Ըստ որոշման նախագծի՝ 2019 թվականի ապրիլի 3-ին Հանձնաժողովի և նշված 3 ընկերությունների միջև ստորագրվել է փոխկապակցման վճարների վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, և այս ընկերությունները շուկայում չունեն որևէ մրցակից: