«Մեզ միավորում է այն, որ պետական կառավարման համար բավարար չէ միայն Գյումրիից Երևան քայլելը, պետք է նաև բավարար իմացությունը». Հայկ Մամիջանյան

«Այստեղ հավաքված են երիտասարդներ, որոնք իշխանափոխությունից հետո ցանկություն են հայտնել անդամակցելու ՀՀԿ-ին։ Մեզ բոլորիս միավորում է այն, որ մենք ուժեղ ենք, քանի որ երիտասարդները որոշել են ՀՀԿ անդամ դառնալ այն ժամանակ, երբ կուսակցությունն այլևս իշխանության չէ։ Մեզ նաև միավորում է այն, որ պետական կառավարման համար բավարար չէ միայն Գյումրիից Երևան քայլելը, պետք է նաև բավարար իմացությունը։ Նաև, որ չենք պատկերացնում, որ Արցախի հարցը կարող է լուծվել վերելակում»,- այսօր ՀՀԿ գրասենյակում երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։

Նշենք, որ տասնյակ երիտասարդներ ցանկություն են հայտնել անդամագրվելու ՀՀԿ-ին և համալրելու կուսակցության երիտասարդական թևը։

Ըստ Հայկ Մամիջանյանի, երիտասարդների հետ իրականացնելու են բազմաթիվ գործողություններ, որոնք լինելու են ի շահ Հայաստանի ու պետականության։

Նրա խոսքով՝ Հանրապետական կուսակցությունն ունեցել է նաև թերացումներ և սխալներ, որոնք համար շատ թանկ է վճարել՝ կորցրել է իշխանությունը։

Կարդացեք նաև

«Մենք տարբեր ծրագրեր ենք իրականացնելու տարբեր ոլորտներում՝ հաշվի առնելով նաև բոլորիդ ունակությունները»,- ընդգծեց Հ. Մամիջանյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս