«Որևէ ղեկավար կամ որևէ ընտրված մարդ  չի կարող ուրիշներին, հակառակ իրենց ցանկության, մղել ակտիվ գործողությունների». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կուսակցության գրասենյակում հանդիպեց այն երիտասարդների հետ, որոնք ցանկություն են հայտնել անդամագրվելու կուսակցությանը։

Ողջունելով երիտասարդներին, Սերժ Սարգսյանը շնորհավորեց նրանց ցանկության՝ ակտիվ քաղաքական գործընթացներին մասնակցելու համար։

Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը Սերժ Սարգսյանին ասաց, որ երիտասարդներն իրենց «մեղադրում» են, որպեսզի շուտ սկսեն ակտիվ գործընթացները՝ ծրագրերի իրականացում, ընդանուր տեղեկացվածություն և այլն:

«Երիտասարդներին ասել եմ, որ ամեն ինչ իրենցից է կախված, այդ ամենը մենք կարող ենք իրականացնել այս շենքից դուրս գալու պահից սկսած»,- ասաց Հայկ Մամիջանյանը։

Սերժ Սարգսյանն էլ նշեց, որ որևէ ղեկավար կամ որևէ ընտրված մարդ չի կարող ուրիշներին, հակառակ իրենց ցանկության, մղել ակտիվ գործողությունների։

«Յուրաքանչյուր կուսակցական իր ակտիվությամբ պետք է ստեղծի ընդհանուր ակտիվ շարժումը, այդպես չէ՞։ Մենք երբեք ձեր ակտիվությանը չենք խոչընդոտելու, վստահ եմ, որ տեղական կառույցները երբեք չեն խոչընդոտի ձեր ակտիվությանը։

Ուղղակի այդ ակտիվությունը պետք է ուղղված լինի մեր երկիրն ավելի լավը դարձնելուն, ակտիվությունը պետք է լինի ընդհանուր հոսանքի ու ծրագրերի մեջ։

Իսկ ընդհանրապես կուսակցությունից դուրս էլ կան մարդիկ, որոնք ցուցաբերում են ակտիվություն, բայց ինչպես հայտնի է, յուրաքանչյուրն իր ձևով է ակտիվ։ Ուզում եմ, որ դուք ունենանք հստակ քաղաքացիական կեցվածք։ Այնպես որ, սա «մեղադրանք» չէ, Հայկ ջան, այլ ցանկություն, թե չէ այսօր տարբեր մարդկանց բերանից մեղադրանքներ շատ են հնչում, չեմ կարծում, որ մեր երիտասարդները մեղադրանքներ կհնչեցնեն, երևի ցանկություն է»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930