Բաժիններ՝

ՉԺՀ-ն տնտեսության խթանման միջոցներ կձեռնարկի ի պատասխան ԱՄՆ-ի հետ առևտրական պատերազմի. South China Morning Post

Չինաստանը հակված է տնտեսության խթանման միջոցառումների փաթեթ ընդունել այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մայիսի 10-ից չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացնի մինչեւ 25 տոկոս: Այդ մասին հայտնել է South China Morning Post թերթը՝ վկայակոչելով վերլուծաբանների կարծիքը:

Խոսքը վերաբերում է հարկերի ու տուրքերի նվազեցմանը, սպառման, ավտոմեքենաների ու կենցաղային տեխնիկայի վաճառքների խթանմանը, վարկավորման աճի համար տոկոսադրույքների կրճատմանը: Դա կոչված է օժանդակելու, նախեւառաջ, փոքր ձեռնարկություններին, որոնք առավել շատ են ենթակա առեւտրական պատերազմի ներգործությանը:

Այլ տարբերակների թվում փորձագետները նշում են ոչ մեծ քաղաքներում բնակարանների վաճառքի սահմանափակումների նվազեցումը, օտարերկրյա ներդրողների համար տնտեսության հետագա բացման միջոցառումները:

«Չինաստանի կառավարությունը քննարկել է առեւտրական գործարքի բացակայության սցենարները, երբ մշակում էր այս տարվա տնտեսական քաղաքականությունը: Նա ուներ պատասխան միջոցառումների հետ կապված ծրագիր: Այժմ դրանք կարող են պետք գալ»,-նշել է Standard Chartered բանկի վերլուծաբան Դին Շուանը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ մայիսի 10-ից մինչեւ 25 տոկոս կբարձրացնի 200 մլրդ դոլար ընդհանուր ծավալով չինական արտադրանքի մաքսատուրքերը:

Բացի այդ, նրա խոսքով, եւս 325 մլրդ դոլար գումարի չինական ապրանքներ ազատ են մաքսատուրքերից, բայց մոտ ժամանակներս դրանց վրա նույնպես տուրքեր կսահմանվեն նույն 25 տոկոսի չափով: Դրա հետ մեկտեղ Թրամփը դժգոհություն է հայտնել ՉԺՀ-ի հետ առեւտրական բանակցությունների չափազանց դանդաղ տեմպերից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս