
Ամանորյա խորտիկ «Պանրային գնդիկներ»

Բաղադրիչներ
1. Պանիր – 200 գ
2. Կարտոֆիլի չիփսեր (պանրային) – 200 գ
3. Ձիթապտուղ – 100 գ
4. Մայոնեզ – 2 ճ/գ
5. Սխտոր – 2 պճեղ
6. Կանաչի (զարդարման համար)
Պատրաստման եղանակը
1. Պանիրը քերել, ավելացնել ճզմած սխտորը: Ավելացել մայոնեզը և լավ խառնել:
2. Ստացված զանգվածից գնդիկներ ձևավորել՝ կենտրոնում ձիթապտուղ:
3. Կարտոֆիլային չիփսերը վերածել փշուրի:
4. Պանրային գնդիկները թավալել չիփսի փշուրների մեջ:
5. Շարել ափսեի մեջ, զարդարել կանաչիներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը