Բաժիններ՝

Թե՛ Հայաստանը, թե՛ Կատարը մեծ նշանակություն են տալիս տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը. նախագահը հանդիպել է Կատարի տրանսպորտի և հաղորդակցության նախարարի հետ

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության տրանսպորտի և հաղորդակցության նախարար Ջասիմ բին Սայիֆ Ահմեդ Ալ Սուլաիթիի հետ:

Հանդիպմանը քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության ոլորտներում հայ-կատարական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սարգսյանը նկատել է, որ թե՛ Հայաստանը, թե՛ Կատարը, լինելով փոքր երկրներ, մեծ նշանակություն են տալիս տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը և այս առումով համագործակցության մեծ ներուժ ունեն:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել փոխգործակցության ուղղությունների ու հնարավորությունների շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031