
«Գյումրիում ապրելը, դեռ գյումրեցի դառնալ չէ, էդ ուրիշ ձև ունի, իրար չխառնե՜ք». Սոֆյա Հովսեփյան

ԱԺ «Իմ քայլը» խմմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեկտեմբերի 7-ն էր և յուրաքանչյուրիս համար սգո, հիշատակի, հիշողությունների, լավ ու վատ մանկության, ապրումների օր էր: Գյումրին վեր է հառնում, մարդիկ կրկին սկսում են ժպտալ, կյանքը սկսել է ակտիվանալ, ամեն ինչ կարծես ընկնում է իր տեղը:
Կարծես… Չէ դեռ չի ընկել ու չի ընկնում… Ամեն ինչ կվերականգնվի, մարդիկ իրենց բնակարանները կստանան, տնակները կքանդվեն, տանիքները կվերանորոգվեն, փողոցները կարգի կգան, բայց… Որտե՞ղ են գյումրեցիները, քիչ են, շաաատ քիչ, կամաց-կամաց տուն են գնում, գյումրվա հետ կապ չունեցող մարդիկ:
Հա, քաղաքը լցվում է, բայց համն ու հոտը չի վերականգնվելու: Գյումրին խասյաթ ունի ու էդ խասյաթը մենակ գյումրեցին է հասկանում, Գյումրին պահանջ ունի ու էդ պահանջը մենակ գյումրեցին կարող է կատարել:
Գյումրիում ապրելը, դեռ գյումրեցի դառնալ չէ, էդ ուրիշ ձև ունի, իրար չխառնե՜ք: Ես էլ գյումրեցի չեմ, բայց տեսնում եմ թե որքա՜ն և ինչ է պակասում Գյումրու ամբողջական դառնալուն: Հուսամ, որ գյումրեցիները մի օր կլցնեն Գյումրին իրենցով: Առանձնահատկությունը մենակ շենքով չէ, այլ՝ մարդկանցով»:
Երեկ դեկտեմբերի 7_ն էր և յուրաքանչյուրիս համար սգո , հիշատակի, հիշողությունների , լավ ու վատ մանկության, ապրումների օր…
Gepostet von Սոֆյա Հովսեփյան am Samstag, 7. Dezember 2019