Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակի համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին:

Ինչպես հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ:

Վարչապետը և տիկին Հակոբյանը շնորհավորել են Հովհաննես Չեքիջյանին ծննդյան օրվա առթիվ և մաղթել քաջառողջություն ու անսպառ եռանդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս