«Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա, իրիկունը չամադաններով փողերը բերի Հայաստա՞ն». Փաշինյան

«Հայաստանում օտարերկրյա  ներդրումները կազմել են 2.2 միլիարդ դոլար, աճը նախորդ շրջանի համեմատ կազմել է 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 միլիոն դոլար, աճը՝ 15 տոկոս։ Հիմա բավարարո՞ւմ է մեզ արդյոք ուղղակի ներդրումների թիվը, ո՛չ, կա՞ սրա հետ կապված պրոցես, իհա՛րկե  կա»: այս մասին այսօր 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բա օտարերկրյա ներդրողը որը գալիս է Հայաստան, ինչի՞ն է նայում. նայում է առաջինը Moody’s-ի, Fitch-ի, եվրոբոնդերի վարկանիշներին. բոլոր առումներով ՀՀ-ի վարկանիշն աճում է։ Օտարերկրացի ներդրողը պետք է առավոտն արթնանա, իրիկունը չամադաններով փողերը բերի Հայաստա՞ն։ Հետևում են, չէ՞, պրոցեսներին, և սա է, որը բերելու է օտարերկրյա ներդրում»,- ասաց  վարչապետը՝ նշելով, որ, իհարկե, իրենք ավելի լավ արդյունքներ են ցանկանում, և դրա համար պետական բյուջեի եկամուտները հեղափոխական ծավալներով  ավելացրել են։

«2018 թվականի համեմատ՝ 353 միլիարդ դրամ եկամուտ ենք ավելացրել. 1.5 տարվա ընթացքում՝ 353 միլիարդ դրամ, դուք պատկերացնո՞ւմ եք՝  մենք ինչի մասին ենք խոսում։  Մենք էլ գոհ չենք սրանից, բայց  կա մի տրամաբանություն. մենք բարձրանում ենք սանդուղք, որն ունի 100 աստիճան: Որպեսզի հասնենք 100-ին, մենք պետք է անցնենք 1,2,3, 4… լավ, կարող ենք լոնքերով թռնել, 3-3 թռնել: Հիմա մենք 4 ենք թռնում, մեր ընդդիմադիրներն ասում են՝ չէ, ո՞նց եք 4 թռնում, 12 թռեք միանգամից: Չի կարող լինել այդպիսի բան: Բայց մեզ դուր է գալիս, որ ասում եք՝ 12 թռեք, 24 թռեք: Տենց դուխ տվեք մեզ և մենք  կթռնենք անպայման»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս ցուցանիշները խոսում են մի շատ կարևոր բանի մասին. այն գաղափարները, որոնք իրենք դրել էին տնտեսական քաղաքականության հիմքում, այն է՝ անհատական ջանքը, աշխատում է, և սա ուրիշ բանի մասին չի կարող վկայել։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս