Բաժիններ՝

Կադրային փոփոխություններ՝ ճանապարհային ոստիկանությունում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի հրամանով ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի հրամանատար է նշանակվել ոստիկանության գնդապետ Արա Շահնազարյանը, ով ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ազատվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատարի պաշտոնից: Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4 վաշտի 1-ին դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031