Դատավորներն ահազանգում են․ ո՞ւմ է վստահված երրորդ իշխանության զտումը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին փոխարինելու եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որին վերապահված է նաեւ դատավորների բարեվարքության ստուգումը, սակայն չափորոշիչները դեռ հստակ չեն:
Վերջին օրերին շատ դատավորներ ներքին քննարկումներում դժգոհել են, թե ում է վստահված 3-րդ իշխանության զտումը. մի հանձնաժողովի, որի նախագահը աշխատել է դրամաշնորհներով, այսինքն` վարձատրվել է ոչ թե իր կատարած աշխատանքի դիմաց, այլ նախապես ստացել է դրամաշնորհ եւ իրականացրել է այն տրամադրողի քաղաքական գիծը:
Բացի այդ, դատավորները վստահ են, որ խնդիր է դրված դատական իշխանության ոչ թե 30-50 տոկոսի, այլ ամբողջ կազմով լիազորությունների դադարեցման, որը կխաթարի 3-րդ իշխանության անխափան գործունեությունը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի հետ, որը հակադարձեց. «Դրամաշնորհ ստացել է նաեւ ՀՀ կառավարությունը, նախկինում էլ Արդարադատության խորհուրդը, ԲԴԽ-ն… ուրեմն դատական իշխանությունը դա իրենց վերաբերելի համարո՞ւմ է»:
Նա հիշեցրեց, որ իրենք ընդամենը հայտարարագրերի ուսումնասիրությամբ են զբաղվելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: