«Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թրոլինգ չէի՞ն Լավրովի եւ Պեսկովի վերջին հայտարարությունները` Արցախի ադրբեջանական եւ հայկական համայնքների հարաբերություններում բացը լրացնելու եւ Փաշինյանին «գասպադին պրեզիդենտ»-ով դիմելու մասով` հանուն Ղարաբաղում զիջումների,- հարցրինք ԱԳՆ աղբյուրին։

«Բացարձակապես ո՛չ։ Լավրովի մոտ պարզապես շփոթմունք էր, ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք իսկապես կարելի է համարել աննախադեպ, եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի` Սիրիա սակրավորներ ուղարկելու փաստը՝ Ռուսաստանին ուղղված մնացյալ քայլերին զուգընթաց»:

Դրանց թվում է նաեւ ուժայիններին առնչվող նախագծի հետկանչո՞ւմը։ «Մեկնաբանության խնդիր է, Ձեր ուշադրությունը կհրավիրեի գազի խնդրի վրա։ Նկատեք` ի տարբերություն Ուկրաինայի, որը ձմռան այս ցրտաշունչ օրերին գազ չի ստանում (մինչ այս պահը պայմանագիր չունի Ռուսաստանի, այդ թվում եւ դեպի Եվրոպա տրանզիտին վերաբերող), իսկ Հայաստանի գազի գնի խնդրի քննարկումը տեղափոխեց մինչեւ գարուն՝ գումարած, որ Ղարաբաղը շատ լավ վիճակում է, ավելին` Լավրովն էլ իր հերթին հայտարարեց` Արցախը եւս պետք է բանակցային կողմ դառնա։

Մի նրբություն էլ՝ Ռ․ Քոչարյանի հարցը Ռուսաստանն այլեւս շատ կտրուկ չի դնում, նկատեք` ինչ հայտարարեց նույն Լավրովը բանակցային գործընթացից Ղարաբաղի դուրս մնալու մասին»: Իսկ ՀԱՊԿ-ից Խաչատուրովի հետ կանչելու սկանդա՞լը։ «Դա եւս Ձեր կարծածի չափ բացթողում չէր։ Բոլոր դեպքերում միանշանակ է` Ռուսաստանի հետ հարաբերություններում մեծ սխալներ թույլ չեն տրվել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս