Ուսանողը լուծել է հանելուկը, որը չէին կարողանում լուծել 100 տարի
Շվեյցարիայի Լոզանի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի ուսանող Վասիմ Դաուադիին հաջողվել է լուծել ֆիզիկական հանելուկը, որը գիտնականները փորձում են լուծել վերջին 100 տարվա ընթացքում, գրում է Neue Züricher Zeitung-ը:
Հետազոտողները չեն կարողացել հասկանալ, թե ինչու ուղղահայաց նեղ խողովակի մեջ օդային պղպջակը չի բարձրանում վերև: Դա կարելի է նկատել հանքային ջրի շիշը բացելիս:
Դաուադին հետազոտություն կատարելուց հետո պարզել է, որ պղպջակը, այնուամենայնիվ, բարձրանում է: Սակայն նրա շարժումը չափազանց դանդաղ է, ինչը հնարավոր չէ տեսնել անզեն աչքով:
Ուսանողը նաև պարզել է, որ պղպջակների շարժմանը խանգարում է պղպջակի և հեղուկի միջև գոյություն ունեցող շատ բարակ շերտը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը