Իտալիայում ներկայացրել են 2020 թվականի Pirelli օրացույցը
Վերոնայում ներկայացրել են Pirelli օրացույցի 47-րդ թողարկումը: Այս տարի դրա թեման է՝ «Ջուլիետայի որոնումներում»: Բոլոր լուսանկարներն արել է իտալացի ֆեշն-լուսանկարիչ Պաոլո Ռովերսին: Այդ մասին հայտնել է Evening Standard-ը:
Նաեւ YouTube-ում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ դերասանուհիները, մոդելները եւ երգչուհիները պատմում են օրացույցի հետ կապված աշխատանքի եւ այն մասին, թե ինչպես է ստեղծվել Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետա» ողբերգության գլխավոր հերոսուհու նոր մեկնաբանումը:
«Միշտ ցանկացել եմ աշխատել Պաոլոյի հետ: Նրա աշխատանքները կտավներ են հիշեցնում: Ջուլիետան առաջին սիրո եւ քնքշության խորհրդանիշն է»,-պատմել է դերասանուհի Էմմա Ուոթսոնը:
«Ջուլիետան միշտ ուղեցույց է եղել իմ աշխարհում, Էտալոն, երազանք եւ պատրանք: Իմ այս աշխատանքը նվիրված է բոլոր կանանց: Կարծում եմ՝ երբ նայում եք աղջիկների լուսանկարներին, կարելի է նմանություն տեսնել Ջուլիետայի հետ»,-ընդգծել է Ռովերսին:
Pirelli օրացույցն առաջին անգամ հրապարակվել է 1964 թվականին՝ որպես նվեր անվադողեր արտադրող բրենդի լավագույն հաճախորդների համար: 1974 թվականին դրա հրատարակումը դադարեցվել է եւ վերսկսվել միայն տասը տարի անց, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: