«Թե ինչպե՞ս եք Դուք բոլորին սպասեցնում ժամերով՝ հո մենք ենք տեսել, առանց ամոթի՝ Ձեր հոր տարիքի քաղաքապետին՝ ժամերով կանգնեցրել էիք այն հյուրանոցի բակում, որտեղ մնում էիք…». Հռիփսիմե Առաքելյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «ԲՀԿ» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հայկ Մարությանի` Հանրայինի եթերում տված հարցազրույցին, գրելով.

«Քաղաքապետի հարցազրույցը մի կամերայով նկարած սքեչի տպավորություն թողեց։ Ու Դուք կարծում եք, որ էդ կինոն կարա լավ կասսա ունենա՞… Ձեր պրոդյուսեր ընկերների ծառայություններից գոնե օգտվեք՝ միգուցե կօգնեն (դա էլ է հարց, էդ պրոդյուսերներն էլ մնացին նախկինների ցանկում), իսկ, թե ինչպե՞ս եք Դուք բոլորին սպասեցնում ժամերով՝ հո մենք ենք տեսել, կոնկրետ օրինակ, երբ Ստեփանակերտ այցի ժամանակ, առանց կաշկանդվելու և ամոթի, առանց հարգելու Ձեր ավագանի գործընկերներին և Ձեր հոր տարիքի քաղաքապետին՝ ժամերով կանգնեցրել էիք այն հյուրանոցի բակում, որտեղ մնում էիք… հարգեք Ձեր կոլեգաներին, հարգե՛ք ավագանիներին, հարգե՛ք ներդրողներին և վերջապես՝ հարգե՛ք ինքներդ Ձեզ… մնացածը՝ հաջորդիվ…»:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031