«Երևան» հիմնադրամը ռեստարտ ենք անելու, վերակենդանացնելու ենք. Հայկ Մարության
Նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 32-րդ կմ-ին իրար էին բախվել «Լեքսուս» և «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
«Ինչի՞ համար պիտի տակից դուրս գամ». Մարությանը՝ իր խոսքերին չհավատացող Թեհմինա Վարդանյանին
«Շատ մարդիկ խնդրել են, որ ես իրենց անունները չտամ. ասել են՝ հո՞ ռեկլամ չենք անում մեզ». Հայկ Մարության
«NewsMedia.am» լրատվական կայքում հրապարակված՝ «Սկանդալային տեսանյութ․ հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հոդվածի և կից տեսանյութի կապակցությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության շրջանակներում տեղեկություններ են ձեռք բերվել տեսանյութում երևացող անձանցից երեքի ինքնության վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերությունները բնութագրել է որպես շատ բարդ։
Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում կայացած փաստաբանության ինստիտուտի դերն ու նշանակությունը մարդու իրավունքների պաշտպանության գործում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ տարաբնույթ շահարկումներից և իրավական բնույթի հարցերը բարձրաձայնել և լուծել զուտ իրավական հարթությունում, ինչպես նաև ավելորդ չի համարում հիշեցնել, որ փաստաբանի արտոնագիրն ամենաթողության երաշխիք չէ, իսկ քրեական գործով քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, թեկուզ մասնագիտական գործունեությունը պաշտպանելու նկատառումներից ելնելով, առաջացնում է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով:
Հայկ Մարությանը «Հուզանք ու Զանգ»-ը չի տեսել, չի կարող գնահատական տալ
«Տարբեր տեղեր պարծենում եք՝ Ձեր թիկունքը քաղաքապետն է, մյուսներին «պրիզնատ գալու չունեք». Անի՝ Խաչատրյանը՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին
Հայկ Մարությանը «Կամազ»-ներ նվիրած կազմակերպությունների անունները չի հիշում. տարօրինակ անուններ են
Վանդալիզմի դեպքերը ՀՀ-ում շարունակվում են: 2 օր առաջ Կոտայքի մարզում գերեզմաններ են պղծվել, ավելի վաղ նման դեպքեր տեղի էին ունեցել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, Զովունիի, Եղվարդի, Նուբարաշենի գերեզմանոցներում:
Ալբանիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, ավելի քան 600 բնակիչ դիմել է բժշկական օգնության: Այդ մասին հայտնել է Exit լրատվական պորտալը:
«Սամվել Ալեքսանյանից ինչքան շատ նվեր ստանանք, այդքան շատ շնորհակալ կլինենք». Հայկ Մարության
«Ճանապարհային տրանսպորտի վիճակն իրոքից մտահոգիչ է». Երևանի փոխքաղաքապետ
«Հատկապես երեկոյան ժամերին որոշ համարներ առհասարակ չկան, որ մարդ կարողանա տեղափոխվել: Արդյո՞ք հնարավոր է ներգրավել հավելյալ շարժակազմ, և մեկ հարց էլ՝ ինչո՞ւ ՃՈ-ն չի հեռացնում մայթերին կայանած մեքենաները, որ ստիպված վարչական շրջանների ղեկավարներն են ձողեր տեղադրում, որ մեքենաները մայթ չբարձրանան: Ինչո՞ւ չեն տուգանվում այդ վարորդները: Վերջիվերջո, այս քաղաքն ունի՞ ճանապարհային ոստիկանություն»:
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մխիթար Պապոյանի, հետաձգել է այսօրվա նիստը, որի ընթացքում քննարկվում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին:
Հիմա մարդիկ դատվում են նրա համար, որ մի քանի օր ուշ են դիմումը «մալբրիում» մուտք արել. Դավիթ Խաժակյան
«Մարդիկ վանկարկում են «մարդասպան», այն դեպքում, երբ մեղադրանքում սպանությունների հարց անգամ չկա». Լևոն Քոչարյան
Արթուր Իսպիրյանը Բոստոնից Հայկ Մարությանին նվեր է բերել
Հրաձգային զենքերից տարբեր վարժությունների կատարման միջոցով անձնակազմի տեսական և գործնական գիտելիքների, մասնագիտական ունակությունների ամրապնդման և կատարելագործման նպատակով 4-րդ զորամիավորումում նոյեմբերի 25-ին անցկացվել է հրաձգության մրցույթ, որին մասնակցել են նաև կին զինծառայողները:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Հովնանյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հայաստանում մարդու իրավունքների նախկին պաշտպան, ՄԻԵԴ-ում դատավոր Արմեն Հարությունյանի խոսքով՝ ի պաշտոնե ինքն իրավունք չունի կարծիք հայտնելու այս կամ այն դատավարական գործընթացի վերաբերյալ, ուստի կխուսափի այդ ամենի վերաբերյալ որևէ կարծիք հայտնել:
Նոյեմբերի 25-ին ժամը 18:10-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 18:00-ին գլխուղեղի ցնցումով իրենց մոտ է ընդունվել ՀՀ Վայոց ձորի մարզի բնակիչ, 1997թ. ծնված Վ. Ս.-ն:
Հայաստանում գտնվող՝ Իտալիայի Հանրապետության Բարձրագույն դատական խորհրդի պատվիրակությունը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ այսօր նախագահական նստավայրում հանդիպում է ունեցել Հայաստանի դատաիրավական համակարգի ներկայացուցիչների հետ:
Կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի:
Նոյեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-30-ը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-ի ցերեկն առանձին վայրերում, 28-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Այսօր Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն իր ֆեյսբուքյան էջում ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանին խնդրել էր ճշտել, թե արդյո՞ք ճիշտ են այն լուրերը, որ «Դավթաշենում՝ Եղվարդի խճուղու վրա իրականացվող շինարարության կառուցապատողը 1 մլն դոլարի (10 հատ) Կամազ է նվիրել Երևանին՝ շինթույլտվություն ստանալու համար»։
«Մեղադրող դատախազն էլ ասաց՝ էս գործը կապ չունի 10 մահերի հետ». Արամ Օրբելյան
Երևանի Արղության փողոցի շինհրապարակներից մեկում նոյեմբերի 25-ին բետոնե սալը պոկվել է և ընկել երկու տղամարդու վրա: