
ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը միայն ՀՀ քաղաքացիություն ունի

Կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը: