«Ուելս: Գոլֆ: Մադրիդ». ինչո՞ւ Բեյլը ծաղրեց «Ռեալին»
Հակամարտությունը թեժանում է:
60 տարվա ընթացքում երկրորդ անգամ Ուելսի հավաքականը կմասնակցի խոշոր մրցաշարի: Թիմի հիմնական աստղն ու առաջատարը ՝ Գարեթ Բեյլը, այնքան ուրախացավ, որ բարդացրեց «Ռեալի» հետ արդեն իսկ բարդ հարաբերությունները:
Եվրո մուտք գործելուց հետո ուելսցին տոնեց հաղթանակը՝ պահելով դրոշ, որի վրա գրված էր՝ «Ուելս: Գոլֆ: Մադրիդ․ այս հերթականությամբ»:
Կարգախոսը ուղղված է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Պրեդրագ Միյատովիչի խոսքերին, ով արտահայտել էր ակումբի երկրպագուների դիրքորոշումը նախորդ շաբաթ: «Առաջին բանը, որի մասին նա մտածում է, Ուելսն է, հետո՝ գոլֆը, ապա՝ Ռեալը»: Ես չեմ շփվել նրա հետ, բայց ամեն ինչ կարծես դրա նման է»,- ասել Միյատովիչը՝ խոսելով Բեյլի մասին:
«Ուելս: Գոլֆ: Մադրիդ․ այս հերթականությամբ» գրությամբ դրոշը հայտնվեց տրիբունաներում Ուելսի հավաքականի՝ նոյեմբերին անցկացրած առաջին խաղում՝ Ադրբեջանի դեմ: Երկրպագուները այս բառերն էին վանկարկում իրենց առաջատարին։ Բեյլը, լսելով դա, ուրախացավ.
«Այո, ես լսեցի նրանց: Փոփոխությունից հետո հատկապես լավ լսեցի երկրպագուներին, տղաները բոլորը ծիծաղեցին: Սա իսկապես ծիծաղելի է»:
Բեյլը հավանել էր միտքը, այնպես որ երկրպագուները չէին կարող կանգ առնել։ Հաջորդ խաղում ՝ Հունգարիայի հետ, որը վճռական դարձավ Ուելսի համար, հայտնվեց արդեն մեծ դրոշը։ Ուղիղ մրցակցի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ թիմը խմբում գրավեց երկրորդ տեղը և մտավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Խաղից հետո Գարեթը նկատեց դրոշի դրոշը և ծիծաղեց:
The moment Wayne Hennessy and Gareth Bale spot the, ‘ Wales. Golf. Madrid. ‘ flag in the crowed. ??
#wales #GarethBale #EURO2020 pic.twitter.com/8plWpL7x2u— WALES. GOLF. MADRID. (@Brad7Harrington) November 19, 2019
Արդյունքում դրոշը հասավ դաշտ, և դրա հետ միասին թիմը տոնեց մուտքը Եվրոպայի առաջնություն: Դրոշի վրա անգամ թափվել էր ֆուտբոլիստներից մեկի արյունը։ Ավելի ուշ դրոշի հեղինակը թվիթերյան իր էջում գրել էր, որ երբեք չի մաքրի այն։
«Ես պարզապես ցանկացա հասկացնել «Ռեալի» այն երկրպագուներին, ովքեր կասկածում են, որ Բեյլը ամեն ինչ ներդնում է դաշտում: Նրանք գուցե ունենան իրենց կարծիքը, բայց Ուելսում մենք միշտ կսատարենք Գարեթին: Ակումբը պարզապես գործատուն է, և երկիրը քո տունն է»,- բացատրել է դրոշի հեղինակը:
«Ռեալում» Բեյլի հումորը չգնահատվեց: ESPN-ի տեղեկություններով, ակումբի ղեկավարությունը դրոշը որակել է՝ որպես «շատ վատ ճաշակի կատակ»: Ֆուտբոլիստները դրոշը զվարճալի են համարում, բայց անհանգստանում են, որ դա կարող է փչացնել Բեյլի հարաբերությունները երկրպագուների հետ: Marca-ն ավելացրել է, որ Զիդանը չի պատժի խաղացողին, որպեսզի չփչացնի թիմում տիրող մթնոլորտը:
Մադրիդի բարձրաստիճան պաշտոնյաները ասում են, որ ակումբը «զայրացած է, բայց նաև անտարբեր»՝ կապված «Ռեալի» և ֆուտբոլիստի միջև առկա մի շարք խնդիրների ևս մեկ դրվագի հետ:
Վերջերս Բեյլը խոստովանել էր, որ ավելի շատ սիրում է խաղալ ազգային հավաքականի կազմում, քան «Ռեալի» համար: Նա իրոք չի պահպանում լավ հարաբերություններ ակումբում՝ ոչ գործընկերների, ոչ Զիդանի հետ, նույնիսկ իսպանացի երկրպագուներն ու լրատվամիջոցները բողոքներ ունեն: Պատճառներից մեկը Գարեթի սերն է գոլֆի հանդեպ։ Լրագրողները նույնիսկ ասում էին, որ այս սպորտաձևի հանդեպ կիրքն ավելի հավանական է դարձնում նրա վնասվածք ստանալը։
Ամռանը Բեյլը «Ռեալից» հեռանալու շեմին էր, բայց այդպես էլ չգնաց:
«Նա կարծես հեռանում էր, բայց նա դեռ մեզ հետ է: Նա կարևոր խաղացող է, ես գլխացավանք կունենամ մեկնարկային կազմն ընտրելիս: Թվում էր, թե Բեյլը գնում է, բայց նա դեռ այստեղ է:
Խաղից առաջ մենք խոսեցինք Բեյլի հետ այն մասին, որ նա շարունակում է մնալ: Եվ բոլոր այն խաղացողները, ովքեր մեր տրամադրության տակ են, հիմա մտածում են միայն մրցաշրջանի մասին:
Հիմա նա պարզապես մտածում է նոր մրցաշրջանի մասին և խաղում է՝ ինչպես կարող է»,- մրցաշրջանի մեկնարկում ասել էր Զինեդին Զիդանը։
Մրցաշրջանի լավ մեկնարկից հետո կոնֆլիկտները վերսկսվեցին՝ հենց վնասվածքների պատճառով: Ուելսի հավաքականի համար հոկտեմբերյան հանդիպումներից հետո Գարեթը վնասվածքով վերադարձավ Մադրիդ և բաց թողեց մի քանի խաղ: Եվ երբ նա կրկին մեկնեց ազգային հավաքական, իսպանական լրատվամիջոցները վերնագրերում կրկին բարձրաձայնում էին գոլֆի թեման:
«Անկեղծ ասած, սա ծիծաղելի է: Ընկերներն ինձ լուսանկար էին ուղարկում։ Ծիծաղելի է: Մարդիկ պարզապես չեն հասկանում, թե ինչի մասին են խոսում: Միգուցե իսպանական ԶԼՄ-ների համար սա այնքան էլ զվարճալի չի թվում, բայց դա պարզապես պատահական է, որ ես վերադարձա լիարժեք մարզման հավաքականի խաղերից առաջ: Եթե ես առողջ եմ, կարևոր չէ, թե որտեղ պետք է խաղամ՝ Ուելսի՞ համար, թե՞«Ռեալի»: Ես նույնիսկ չեմ մտածել այդ մասին: Եթե ես պատրաստ լինեմ, ապա կանեմ ամեն ինչ»:
Չնայած խնդիրներին, Գարեթը ուրախությամբ արձագանքեց նոյեմբերյան խաղերի համար ազգային հավաքականին հրավերին: «Ուելսում խաղալը նման է ընկերների հետ կիրակի օրը զբոսայգում պտտվելուն: Ազգային հավաքականում ես խոսում եմ իմ մայրենի լեզվով և ավելի հարմարավետ եմ զգում»,- ասել է նա Ադրբեջանի հետ խաղից առաջ:
Սիրարփի Աղաբաբյան