«Հարգելի պատգամավորներ, կառաջարկեի իրավունքի լրջագույն հարցերում իմպերատիվ հայտարարություններց զերծ մնայիք…»
Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի պատգամավորներ, կառաջարկեի իրավունքի լրջագույն հարցերում իմպերատիվ հայտարարություններց զերծ մնայիք, կարելի է խորհրդակցել առնվազն ԱԺ աշխատակազմի իրավագետների հետ (ինքս էլ հասարակական հիմունքներով պատրաստ եմ խորհրդատվություն տալ), դա ոչ միայն ընդունված է ողջ աշխարհում, այլև համարվում է քաղաքակիրթ խորհրդարանական աշխատաոճ:
Օրինակ, մի պնդեք, թե իբր մի սոցիալական խմբի իրավունքները չեն կարող հակասել մեկ այլ սոցիալական խմբի իրավունքներին և իրացվել վերջիններիս հաշվին: Կարո՛ղ են հակասել, մասնավորապես երեխաների իրավունքներն ու շահերը պաշտպանվում են առաջնահերթ (Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մաս):
Մի պնդեք, թե իբր իրավունքների միջև ընդհանրապես չկա հակասություն: Կա հակասություն, ավելին՝ երբեմն լինում է սուր կոլիզիա, իսկ այդպիսի դեպքերում նախընտրելի իրավունքը կանխորոշվում է բավականին բարդ համակարգով, որի բուն առանցքը սահմանափակումների՝ ոչ թե միատեսակ, այլ համաչափության սկզբունքով տարբերակված կիրառումն է: Հաշվի առնելով Ձեր բազմազբաղ լինելը, կառաջարկեի ընթերցել հայերեն թարգմանված փոքրիկ հետազոտություն. Միխայիլ Զաքսի «Գերմանիայում հիմնական իրավունքների ընդհանուր ուսմունքի հիմունքները», հատկապես, դրա «Հիմնական իրավունքի կոլիզիաները» հատվածը…»:
Հարգելի պատգամավորներ, կառաջարկեի իրավունքի լրջագույն հարցերում իմպերատիվ հայտարարություններց զերծ մնայիք, կարելի է…
Gepostet von Gevorg Danielyan am Montag, 18. November 2019