
Ձգտելու ենք Իտալիայի դեմ խաղում առավելագույնն անել. Խաշմանյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Իտալիայի հետ Եվրո-2020-ի ընտրական փուլի վերջին խաղում ձգտելու է առավելագույնն անել: Նախախաղային ասուլիսում նման կարծիք հայտնեց ընտրանու մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Վերջինս շեշտել է, որ հիմնականում վերականգնողական մարզումներ են եղել, իսկ թե խաղին որքանով են պատրաստ, ցույց կտա հանդիպման ընթացքը: «Մենք նորից գործելու ենք 5 պաշտպանով, քանի որ այլ ընտրություն չունենք այս իրավիճակում, երբ նման կադրային կորուստներ ունենք: Մեր մոտիվացիան այս խաղում պատվախնդրությունն է: Ձգտելու ենք Իտալիայի դեմ խաղում առավելագույնն անել»,-ասաց է Խաշմանյանը:
Անդրե Չալըշերն էլ շեշտել է, որ մի քանի օր ունեին վերականգնվելու համար, սակայն թիմը պատրաստ է, ինքը նույնպես լավ մարզավիճակում է: «Թեպետ չորակավորվեցինք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, սակայն չենք հիասթափվում, Իտալիայի դեմ էլ խաղալու ենք հաճույքով»,-ասել է ֆուտբոլիստը:
Իտալիա-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին։