
ԲԴԽ-ն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը

Ազգային ժողովը քննարկում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության հարցը: Հանձնաժողովի անդամների ընտրության համար մեկական թեկնածուներ են առաջարկել ՀՀ կառավարությունը, Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները» և Բարձրագույն դատական խորհուրդը:
ՀՀ բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել է Արամայիս Փաշինյանի թեկնածությունը, որը կոռուպցիայի կանխարգելման գործում կարևորում է կրթական բաղադրիչը:
«Ցավոք, կոռուպցիան մեր հասարակության արմատացած հիվանդություններից է, և ընդհանրապես շատ դժվար է պայքարել մի երևույթի դեմ, որի բոլոր կողմերը գործում են փոխհամաձայնեցված։ Ամեն գնով թաքցվում են կոռուպցիոն գործարքները: Այս համատեքստում շատ կարևորում եմ կրթական բաղադրիչը: Կարծում եմ, որ ինչքան մեծ ռեսուրս այսօր ներդնենք մեր հասարակության կրթության կամ հասարակության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձևավորման գործում, այնքան ավելի լավ ու առողջ հասարակություն կունենանք ապագայում»,- ասաց Փաշինյանը: