
«Ոչ ոք չի ցանկանում, որ այդ տարածաշրջանը «պայթի» քրդական խնդրի շուրջ լարվածության պատճառով, ոչ ոք չի ցանկանում, որ քրդերն այն զգացողությունն ունենան, թե իրենք երկրորդ սորտի մարդիկ են». Լավրով

Սիրիայում քրդական հարցը չպետք է սաստկացնի լարվածությունը տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռոսիյա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Քրդերն ապրում են եւ Իրաքում, եւ Իրանում, եւ, իհարկե, հսկայական թվով քրդեր ապրում են Թուրքիայում: Եվ ոչ ոք չի ցանկանում, որ այդ տարածաշրջանը «պայթի» քրդական խնդրի շուրջ լարվածության պատճառով, ոչ ոք չի ցանկանում, որ քրդերն այն զգացողությունն ունենան, թե իրենք երկրորդ սորտի մարդիկ են»,- ասել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Սիրիայում քրդերի խնդիրը այն «խնդիրն է, որից չես կարող խույս տալ»: «Այն (խնդիրը) ավելի լայն է, քան միայն սիրիական ճգնաժամի անդրադարձման մեջ»,- հավելել է Լավրովը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: