
Այսօր տեղի կունենա Գերագույն հոգևոր խորհրդի հանդիպումը ՀՀ վարչապետի և նախագահի հետ

«Գերագույն հոգևոր խորհրդի ժողովների ժամանակ միշտ հանդիպում է լինում ՀՀ վարչապետի և նախագահի հետ և այսօր լինելու»,- 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը՝ արձագանքելով հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հանդիպումը նախագահի, վարչապետի հետ՝ պարզաբանելու Հայոց եկեղեցու պատմություն առարկան դպրոցական ծրագրերից հանելու վերջերս լայնորեն քննարկվող հարցը:
Մեր հարցին, թե արդյո՞ք հանդիպման առարկան կլինի Հայոց եկեղեցու պատմության նկատմամբ իշխանությունների մոտեցումը, նա պատասխանեց.
«Չեմ կարող ասել՝ ինչ հարցեր են քննարվելու, բայց ենթադրելի է. Հայտարարություն կլինի շուտով »:
Զարուհի Դիլանյան