ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի խոսքով՝ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը չի հրավիրվել հարցաքննության: «Որքանով տեղյակ եմ՝ Վիգեն Սարգսյանը Հայաստանում չէ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահը:
Հունգարիան Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարության վրա վետո է դրել այդ երկրում հունգարական ազգային փոքրամասնության իրավունքների խախտման պատճառով:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած թիվ 296 բանաձևը: Համոզված ենք, որ ԱՄՆ օրենսդիր մարմնի պալատներից մեկի կողմից պատմական արդարության վերականգնմանն ուղղված այս կարևոր ու հզոր քայլը նոր թափ է հաղորդելու Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին և կարևոր կանխարգելիչ դեր է ունենալու, որպեսզի աշխարհում նոր ցեղասպանություններ ու վայրագություններ այլևս չլինեն: Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում, և Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ իր երկիրը կարող է ինքնուրույն գործողություն սկսել Սիրիայում, եթե քրդական զինված կազմավորումները 30 կիլոմետրով հետ չքաշվեն սիրիա-թուրքական սահմանից:
Լիբանանի նախագահ Միշել Աունը երկրի նախարարների կաբինետին խնդրել է շարունակել աշխատանքը մինչեւ նոր կառավարության ձեւավորումը՝ Սահմանադրության համաձայն: Այդ մասին ասված է նախագահի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքով՝ իր աշխատակիցները ևս յուրաքանչյուր ամիս ստանում են պարգևատրումներ՝ 30 տոկոսի չափով:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է հոկտեմբերի 22-ին լյարդի փոխպատվաստման ենթարկված 10-ամյա Դավիթին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Թորոսյանը:
«Նա և նրա հայրիկը, ով իր լյարդի մի մասը տվել էր որդուն, իրենց լավ են զգում: Փոխպատվաստումային բժշկությունը մեր երկրում զարգանալու է»,- գրել է Թորոսյանը:
Հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում` «Արաբկիր» ԲԿ-ում կատարվել էր լյարդի փոխպատվաստում երեխային:
«Հայտնի է, որ Դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով 18 տարի առաջ Պողոս Պողոսյանի սպանությանն առնչվող գործին։
Իսրայելի նշանավոր քաղաքական գործիչներից երկուսը կոչ են արել երկրի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հետևելով ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի օրինակին:
«Երեկ քննչական կոմիտեն պաշտոնական կայքի միջոցով հրապարակել է այն տվյալները, որոնք ուներ այդ պահի դրությամբ, որից հետո Քրեական դատավարության օրենսգրքի 190 հոդվածով գործն ուղարկվել է ըստ ենթակայության Հատուկ քննչական ծառայություն: Եվ, ըստ օրենքի, այլ մարմիններում գտնվող գործերը չենք մեկնաբանում»,-Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանին առնչվող քրեական գործին:
Ես չեմ ուզում՝ մենք ավելի կոշտ մեթոդների դիմենք, բայց հստակ ասում եմ` բացառեք տարատեսակ միջոցառումների համար ծնողներից տարբեր չափերի գումարներ հավաքել:
Հոկտեմբերի 28-ին կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության 2019թ. պլանի համաձայն Տաջիկստանի Հանրապետությունում անցկացված «Անքակտելի եղբայրություն-2019» համատեղ խաղաղապահ զորավարժության եզրափակիչ փուլը:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը բացման խոսքով է հանդես եկել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 36-րդ նստաշրջանի նախարարական համաժողովին:
«Արդեն մի քանի ամիս է՝ ուշադիր հետևել եմ Հայաստանում ստեղծված իրավիճակին: Ես շատ մտահոգված եմ մի կողմից՝ Կառավարության և Խորհրդարանի, մյուս կողմից՝ Սահմանադրական դատարանի միջև առկա բաց կոնֆլիկտից»:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դեռեւս որոշում չի ընդունել նոյեմբերի 13-ին ԱՄՆ իր այցի վերաբերյալ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության պատվիրակությանը:
Կատալոնիան երբեք դուրս չի գա Իսպանիայի կազմից: Այդ մասին երկրի կառավարության նախագահի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը հոկտեմբերի 30-ին հայտարարել է Antena 3 հեռուստաալիքին տված հարցազրույցում։
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Եվրամիության գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Այսօր Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի հետ տեսակցությունների արգելմանը՝ նշել էր, որ տեղեկություն չունի Բաբայանի և անչափահաս երեխաների տեսակցության արգելքի մասին:
Հարցերին` ինչո՞ւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը որպես ՀՀ վարչապետի խորհրդական մի քանի օր աշխատելուց հետո հրաժարական ներկայացրեց, և ինչո՞ւ հրաժարական տվեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը, Էդուարդ Աղաջանյանը պատասխանեց, որ իրավասու չէ մեկնաբանել վարչապետի կադրային քաղաքականությունը:
«Բնականաբար, ծանոթ եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանն ու «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցին և բարձր եմ գնահատում Վենետիկի հանձնաժողովի նախագահի ջանքերը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Հայաստանի Սահմանադրության բնականոն աշխատանքի վերականգնման և մեր երկրում ժողովրդավարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ: Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարության մեջ եղած դրույթներին հետևելը բխում են մեր պետության շահերից:
1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը. ընկերության վճարած հարկերը 2019թ. հունվար-սեպտեմբերի դրությամբ կազմել են 40 միլիարդ 594 մլն 254 հազար դրամ:
«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ զրուցել ենք ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունման, Թուրքիայի արձագանքի, հայկական կողմի հետագա անելիքների մասին:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում մեծածավալ ուսումնասիրություններ են իրականացվել «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիր» պետական ՓԲ ընկերության գույքի վարձակալության և օտարման գործընթացի օրինականության կապակցությամբ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-ին հայտարարել է, որ երկրի խորհրդարանը պատասխան է պատրաստում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից բանաձեւի ընդունմանը, որը ճանաչում է Օսմանյան Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը։
Նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերն Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում` օդում սպասվում է -1…-3, հողի մակերևույթին՝ -4…-5 աստիճան։
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Մարկ Ռուֆալոն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունմանը:
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը ողջունում է։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը՝ ընդգծելով, որ կիսում է այն տեսակետը, որ, ի վերջո, պետք է ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվի։
Լրագրողի հարցին ի պատասխան՝ նա ասաց, որ ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի հետ հանդիպումը եղել է կուսակցություն ընդունվելիս, այլ հանդիպում չի եղել. «Հանդիպել եմ այն ժամանակ, երբ եկել է կուսակցություն ընդունվելու, եթե փողոցում հանդիպել եմ, բարևել է, չեմ հիշում»:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նորանշանակ դեսպան Ալեմայեհու Տեգենուն (Alemayehu Tegenu, նստավայրը՝ Մոսկվա):