ԱՄՆ Մերիլենդ և Մասաչուսեթս նահանգները ներկայացնող սենատորներ՝ Քրիս Վան Հոլենը և Էլիզաբեթ Ուորենն անդրադարձել են Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
«Բայց ո՞վ է ուղղորդում, ես չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության՝ նա կարող էր մտնել բանտ, ինչ-որ խոսեր, հետո դուրս գար այդպիսի բաներ աներ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործով զարգացումների և ոճրագործ Նաիրի Հունանյանի հետ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հանդիպման մասին հարցին: Նշենք, որ Արման Բաբաջանյանը դիմել է […]
Հոկտեմբերի 30-ին, ժամը 15:06-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի արտաքին գործերի նախարարությունը հայտարարությամբ ողջունել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող H.Res.296 բանաձևի ընդունումը։
«Որևէ տեղ կամավոր կամ ընտրովի դարձնելու վերաբերյալ խոսք չկա: Շատ դեպքերում մենք այնքան ենք հեռանում խնդրից, որ մեր ենթադրություններն ընկալում ենք՝ որպես իրականություն: Սա՝ առաջին, և երկրորդ՝ նախարարությունը դեռևս նախագիծ չի ներկայացրել, դրա աշխատանքային տարբերակը, բնականաբար, ուղարկվել է բուհեր, գիտական կազմակերպություններ՝ ներքին քննարկման և առաջարկություններ, դիտողություններ ստանալու, լրամշակելու, ապա նոր՝ որպես պաշտոնական նախագիծ ներկայացնելու համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
Հոկտեմբերի 29-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սկսվել էր 2019 թվականի մայիսի 20-ին Ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի հետ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ փաստաբան Հրանտ Անանյանի բողոքի քննությունը: Մայիսի 20-ին որոշ քաղաքացիներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով արգելափակել էին դատարանների մուտքերն ու ելքերը:
«Ռոմայի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շուտով հայր է դառնալու:
«Նախարարության նոր կազմն այսօր բազմաթիվ քայլեր է անում, բայց, միևնույն է, մենք դեմ ենք առնում մի հարցի՝ Հայաստանում չկա հովանավորչության մասին օրենք ու, ցավոք սրտի, ցանկություն էլ չկա այդ մասին մտածելու: Փաստարկներ են բերում, որ կոռուպցիոն ռիսկերը վերահսկելը շատ դժվար է: Ես միշտ ասում եմ, եթե պայքարում եք մաքսանենգության դեմ, չեք փակում մաքսատները»,- ասաց Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ խոսելով Հայաստանում հովանավորչության մասին օրենքի բացակայության մասին:
Կառավարությունը կքննարկի Արարատ Գրիգորյանին Վայոց ձորի մարզպետ նշանակելու հարցը։
Արդեն մի քանի օր մամուլը գրում է, որ նոյեմբերի 1-ին Հայաստան կժամանի Վենետիկի հանձնաժողովը, որպեսզի ԱԺ-ում բոլորին համոզեն, որպեսզի ընդունեն Ստամբուլյան կոնվենցիան։ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վստահեցրեց, որ հակառակում իրեն որևէ մեկը չի կարող համոզել։
Կառավարությունը կքննարկի Սարհատ Պետրոսյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից ազատելու հարցը:
77 տարեկան հասակում վախճանվել է ամերիկացի դերասան Ջոն Ուիզերսփունը, որը նկարահանվել է «Բրուքլինի վամպիրը» ֆիլմում: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով դերասանի ընտանիքի հայտարարությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն Սանջեյ Փրադանին:
Կան արևային մարտկոցներ, մեր կարծիքով՝ դրանց հզորությունը պետք է մեծացնել: Մենք կարծում ենք, որ փոքր սառնարաններ և էլեկտրական սալօջախներ կարող են օգտագործվել դիրքերում, հատկապես շոգ եղանակային պայմանների ժամանակ, սա կկրճատի մեքենայի շարժը, քանի որ փչացող մթերքները 2 օրը մեկ ստիպված են լինում հասցնել դիրքեր: Ուրախացանք, երբ կառավարությունն ընդունեց որոշում 2.1 միլիարդ դրամ հատկացնել՝ ամբողջապես լուծելու հոսող ջրի հարցը դիրքերում:
«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է «Լիլի» ֆուտբոլիստ Բուբակարի Սումարեով: Ինչպես հաղորդում է ESPN-ն, անգլիական ակումբը կիսապաշտպանին դիտարկում է՝ որպես Պոլ Պոգբայի երկարաժամկետ փոխարինող: «Կարմիր սատանաների» սկաուտները Չեմպիոնների լիգայի «Վալենսիայի» դեմ խաղում հետևել են Սումարեին և գոհ են մնացել իրենց տեսածից:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆիթչ» վարկանիշային միջազգային կազմակերպության ներկայացուցիչների, ովքեր իրականացնում են Հայաստանի սուվերեն վարկանշման գործընթացը:
«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան պահպանելու որոշման մասին տեղեկատվության չեմ տիրապետում: Խնդիրը հանձնաժողովում քննարկվել է, բայց նման որոշում չի կայացվել: Հարցը քննարկելիս՝ մենք գալիս ենք առարկայի նպատակից՝ ի՞նչ նպատակ ենք հետապնդում՝ այդ առարկան դասավանդելով (սա նաև քննարկել ենք «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շահառուների խմբի հետ)»:
«Դիմում ենք պատասխանատուներին՝ դուք նման որոշման մասին լսե՞լ եք, որ մտնում եք գազալցակայան։ Մոտդ ունես ընդամենը 1000 դրամ, որ պետք է այդ գումարի չափով լցնես՝ մի 30 կմ վարելու համար, չեն լցնում՝ պատասխանելով, թե՝ մեզ մոտ 2000 դրամից է սկսվում: Սա ի՞նչ խայտառակություն է»,- 168.am-ին իր դժգոհությունը հայտնեց վարորդ Արմեն Մինասյանը:
Քննչական կոմիտեի ղեկավար Հայկ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ամուլսարի շահագործման խնդրին՝ ասաց. «Նախ պետք է հասկանանք՝ ինչո՞ւ ժամանակին չի ստուգվել, կամ արդյոք պատշա՞ճ են ստուգվել ՇՄԱԳ-ում տեղ գտած տվյալները։ Կարծում եմ՝ «Էլարդի» փորձագետներին իրենց տված եզրակացության շուրջ հարցաքննելու կարիք կա»։
Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը ներկա է գտնվել «ՍՕՍ-Մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի «Կոտայք» մասնաճյուղում ստեղծված այլընտրանքային խնամքի նոր կենտրոնների բացման արարողությանը:
«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տարբեր ոլորտներում լուրջ բարեփոխումներ է իրականացնում:
ՀՀ արդարադատության նախարարությունը որոշման նախագիծ է մշակել, որով առաջարկում է ատոմային էներգիայի աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգ սահմանել:
Պահանջած գումարի վերջին մասը ստանալով՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների հսկողության ներքո ենթադրյալ հանցագործություն կատարած անձը բռնվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից և բերման ենթարկվելուց հետո խոստովանել կատարած հանցագործությունը:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը համարյա միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Չանդրադառնանք դրա աշխարհաքաղաքական դրդապատճառներին, նաև` քաղաքական, կամ գործնական նշանակությանը: Դա այլ հարց է: Այս ընթացքում Ֆեյսբուքում գերակտիվներից ոչ մեկի մտքով չանցավ շնորհակալություն հայտնել և երախտագիտության խոսքեր հնչեցնել բոլոր այն մարդկանց, կուսակցությունների և կազմակերպությունների հասցեին, ովքեր այս գործընթացը վաղուց էին սկսել (Հայաստանից դուրս և Հայաստանում) և անասելի ջանքեր էին գործադրել նույնիսկ Խորհրդային Հայաստանի տարիներին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» չի ստորագրելու նոր խաղացողների:
168.am-ի խնդրանքով անդրադառնալով այդ հայտարարություններին՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը նշեց. «Վիտալի Բալասանյանը մեր պատերազմի հերոսներից է, այն բացառիկ մարդկանցից է, որը նպաստել է մեր հաղթանակին, ինքն ունի իր ինքնուրույն կարծիքը, ինքը շատ անկեղծ է, շատ ըմբոստ է, իսկական զինվորական մարդ է, և ես շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում իրեն, բայց շատ մանրամասն չեմ կարող այս պահին ասել, թե իր որ ասածի հետ եմ հատկապես համաձայն, և որի հետ՝ ոչ»:
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Դանիայի իշխանությունները թույլատրել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի անցկացումն իրենց տնտեսական գոտում:
Հայաստան-Ադրբեջան սահմանին այս պահին իրավիճակը հանդարտ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: