Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային զավթողական պլանների մեջ է մեղադրել երկրի հյուսիսային շրջանների նկատմամբ:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին ձերբակալելու հարցն իրավական հարթության մեջ է։
Հոկտեմբերի 22-ին, ժամը 12:18-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չեմ տեսնում՝ ձեզանից չեմ պրծնում, այ ձեր ցավը տանեմ, տեղեկացել եմ միայն մամուլից: Ինձ բոլորն էլ հետաքրքրում են՝ սկսած առաջին նախագահից՝ մինչև չորրորդը, այդ թվում՝ վարչապետը, քանի որ այս երկրում եմ ապրում: Բայց ամենակարևորը, այն, ինչ դուք ասում եք, նման բան չկա, չի էլ կարող լինել, նկատի ունեմ, որ անընդհատ ուզում եք ինձ կապել Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի հետ: Ամեն մեկն ունի իր տեսակետը, Ծառուկյանը որևէ մեկի առաջ պարտավորություն չունի, Ծառուկյանն իր տեսակետով, սկզբունքով՝ ուզում է լավ լինի, իր երկիրը զարգանա»,- եզրափակեց նա:
Կրեմլն ակնկալում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կհայտնի «Խաղաղության ակունք» ռազմական գործողության անցկացման իր հետագա պլանների մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվելուց հետո ես՝ որպես ՀՀ ներկայացուցիչ, գրություն ուղարկեցի ՄԻԵԴ առ այն, որ Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոփոխվել է, և նա գտնվում է ազատության մեջ:
«Պետք է ներդրողն իրեն ուժեղ, պաշտպանված զգա, թե չէ փողատեր մարդը կգնա ուրիշ երկրում ներդրում կանի։ Այսօր 70 տոկոս ներդրում չի կատարվում։ Կրկին ծանոթով, բարեկամով ես անում, որ ուզում ես օրինակ լինի, ինչ-որ շարժ լինի։ Այսօր հարցեր են բարձրացնում, բայց իրենց հարցերն ընդունելի է, բոլորը տաղանդավոր են, իրենք փորձառու են, փորձառու չկա, ոչ մեկն իր կյանքում քարը քարին չի դրել, բայց քայլել է Նիկոլ Փաշինյանի կողքին, ու պաշտոններ են տվել»:
«Յուրաքանչյուրն իր համար կարող է ձևակերպումներ անել, հիմա, եթե Արսեն Բաբայանի ձերբակալությունն անհիմն է, ապա պետք է պատասխան տան: Կյանքը շարունակվում է, և մարդիկ լիարժեք գիտակցելով ու հասկանալով՝ իրենց լիազորությունները ճիշտ օգտագործեն, եթե հանցակազմ կա, հասկացանք, բայց եթե չկա, ապա դա ներկայացնողը պատասխան է տալու»:
Ի վերջո պետք է գիտակցել, որ թուրքահայության մեծ մասը Թուրքիայից դուրս է ապրում, և ապագա պատրիարքը պետք է ներկայացներ աշխարհով մեկ սփռված ողջ թուրքահայությանը, այսինքն նրանց, ովքեր բազմաբյուր թելերով կապված են այդ հողին ու ջրին և Պոլսո Աթոռը պատկանում է ոչ միայն Պոլսում ապրող հայությանը, այլև՝ համայն հայությանը: Հետևաբար նմանատիպ ընտրությամբ գահ բարձրացած անձը բարդույթավորվելու է և հենց այդ գիտակցությունից, նրան թուրքական կառավարությունն անգամ չի ընկալելու որպես թուրքահայ համայնքի հոգևոր կառավարիչ:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ԵՄ-ն երբեք չի ընդունի ԵՄ-ից առանց համաձայնագրի Մեծ Բրիտանիայի դուրս գալը։
«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են նրան ձերբակալելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։ Բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։
«Աբսուրդ է՝ ստեղծել հանձնաժողով մի պատերազմի համար, որտեղ դու հաղթել ես: Ապրիլյան պատերազմում Հայաստանն ու Արցախը հաղթել են, և բոլոր նրանք, ովքեր այլ բան են մտածում, ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին»,- այս մասին ասաց ՀՀԿ մամուլի խոսնակը՝ անդրադառնալով Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովին:
Ոսկու քաշը, որը հայտնաբերվել է Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում, կազմում է 18 կիլոգրամ:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հոկտեմբերի 22-ին ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի շփման գծում՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:
«Մանչեսթեր Յունայթեդի» ամերիկացի սեփականատերերը, ինչպես հաղորդվում է, մերժել են Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանի՝ ակումբը գնելու վերաբերյալ երկու առաջարկները:
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կոչ է արել Թուրքիային՝ վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիս-արեւելքում եւ հարգել միջազգային հումանիտար իրավունքի նորմերը:
Նկարագրվածն ավելի է մեծացնում վարույթն իրականացնող մարմնի դատավարական բեռը նման յուրաքանչյուր դեպքում ապահովելու իր գործողությունների միանշանակությունը՝ հետապնդած իրավաչափ նպատակի և դրան հասնելու համաչափ միջոցների տեսանկյունից: Սա նշանակում է նաև, որ վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ցույց տալ, որ անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակումը նրան պատժելու կամ զրկանքների ենթարկելու նպատակ չի հետապնդում:
Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր ասուլիսում անդրադառնում է ներքաղաքական իրավիճակին ՍԴ-ի շուրջ ստեղծված թնջուկին, Բաքվում տեղի ունեցած թուրքալեզու համաժողովին և Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
«Ժողովուրդը հեղափոխություն ինչի՞ համար է արել, ժողովուրդը պատրաստ է ամեն ինչի, բայց պետք է տեղյակ լինի, գիտակցի, լսի, բայց տեսնում ենք, հեղափոխությունից հետո ասում են՝ թաքուն»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:
«Ասելով, որ լինի, Ձեզանից շատ կարելի է ասել». Թունյանը՝ Մարուքյանին:
«Դո՞ւք եք պոպուլիզմից խոսում. էնքան կասեմ, որ… սփաթվե՛ք»:
2018-ի բովանդակությունից բան չի մնացել։ Փոփոխությունների պահանջ եւ ակնկալիք. հարյուր հազարներին սա՛ էր հանել փողոց, ու հին իշխանությունը խաղաղ գնաց, որպեսզի նորը մեծ տեմպերով ու ավելի նոր մտածողությամբ առաջ տանի երկիրը։ Կար բացառիկ հնարավորություն՝ երկրի առաջընթացի համար։ Բայց 1.5 տարում պրոցեսների բովանդակությունը փոխվեց։
Անկարան թարգմանության սխալ է համարում Թուրքիայի դեմ պատերազմելու պատրաստակամության վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի խոսքերը, «նա չէր կարող նման անպատասխանատու հայտարարություն անել»:
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, ըստ Էդուարդ Շարմազանովի, գլխատում է ուժային համակարգը, իրավապահ մարմինները, սպայական համակարգը: Այս մասին նա հայտարարեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ 168.am-ի հարցին ի պատասխան:
«Որպես հայ ու ընտանիքի մարդ՝ տեսնելով, որ 16 տարեկան աղջկան կանչում են հարցաքննության, ինչ-որ չարաշահումներ՝ ինձ համար անընդունելի է»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանը:
Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ:
Հոկտեմբերի 21-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, ուր երևում է, որ ոստիկանության ծառայողները մի տղամարդու բերման են ենթարկում ոստիկանության Մաշտոցի բաժին։
«Ասում ենք՝ թափանցիկությունը չսահմանափակե՛ք, ասում եք՝ դեմ ենք»:
«Ես չէ, որ պետք է պետական մտածելակերպ սովորեցնեմ»: