«Հեղափոխությունից հետո թաքուն բան անելը բոլորիս համար անընդունելի է». Ծառուկյանը՝ վարչապետի գաղտնի հանձնարարականի մասին
ԱԺ ԲՀԿ խմբակցւթյան ղեկավար Գագիկ Ծառուկյանի խոսքով՝ անընդունելի է գաղտնի կերպով նախարարարների աշխատավարձի բարձրացումը:
«Ժողովուրդը սպասելիքով՝ հեղափոխություն կատարեց, ժողովրդի լիարժեք ուզածով իրենց թեկնածուն վարչապետ դարձավ, և այդ փոփոխությունները պետք է լինեին: Արդեն 1,5 տարի է՝ Կառավարությունը ժողովուրդն է, որոշողը ժողովուրդն է, բայց այսօր ժողովրդից թաքուն ինչպե՞ս կարելի է անել: Կարելի է ներկայացնել, որ, եթե այսօր ժողովուրդը դեմ չէ, և նախարարներն իրենց գործը լավ կատարել են, խնդիր չկա՝ կարող են տասնապատիկ ավելի աշխատավարձ տալ: Բայց թաքունը վիրավորական է բոլորիս համար՝ և՛ մեր, և՛ ժողովրդի համար: Հեղափոխությունից հետո թաքուն բան անելն անընդունելի է բոլորիս համար»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել է նախարարների, փոխնախարարների, գլխավոր քարտուղարների աշխատավարձը:
Նրա բնորոշմամբ՝ այս գործընթացը դատապարտում է հենց միայն այն թաքուն անելու համար:
«Ժողովուրդը հեղափոխություն ինչի՞ համար է արել, ժողովուրդը պատրաստ է ամեն ինչի, բայց պետք է տեղյակ լինի, գիտակցի, լսի, բայց տեսնում ենք, հեղափոխությունից հետո ասում են՝ թաքուն»,- եզրափակեց Գագիկ Ծառուկյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան