«Հանգամանքներ են հայտնաբերվել ու անհրաժեշտություն է առաջացել Արսեն Բաբայանին ներգրավել գործի քննության մեջ». Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանին ձերբակալելու հարցն իրավական հարթության մեջ է։

«Հանգամանքներ են հայտնաբերվել ու անհրաժեշտություն է առաջացել Արսեն Բաբայանին ներգրավել գործի քննության մեջ։ Կարծում եմ՝ առարկություն ունենալ չենք կարող այն պարագայում, երբ իրավապահ մարմինը գտնում է, որ գործի քննության հանգամանքների պարզաբանման համար պետք է նրան ներգրավել»,- ասաց Մակունցը։

Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականին, որով բարձրացել է նախարարների, փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձը, Լիլիթ Մակունցն ասաց, որ այդ ամենին դեռևս տեղյակ չէ և դրա մասին լրագրողներից է լսում:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031