«Արտակ Զեյնալյանն ինչպե՞ս ընտրվեց նախարար, պատգամավոր էր». Գագիկ Ծառուկյան

«Յուրաքանչյուրն իր համար կարող է ձևակերպումներ անել, հիմա, եթե Արսեն Բաբայանի ձերբակալությունն անհիմն է, ապա պետք է պատասխան տան:  Կյանքը շարունակվում է, և մարդիկ լիարժեք գիտակցելով ու հասկանալով՝ իրենց լիազորությունները ճիշտ օգտագործեն, եթե հանցակազմ կա, հասկացանք, բայց եթե չկա, ապա դա ներկայացնողը պատասխան է տալու»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արսեն Բաբայանի ձերբակալությանը:

Ըստ նրա՝ իրավական առումով կարծես թե նույնն է, ինչպես Նիկոլ Փաշինյանը պատգամավոր լինելով՝ դարձավ վարչապետ, Արարատ Միրզոյանը՝ փոխվարչապետ:

Հարցին՝ շտապողականությո՞ւն եք տեսնում  այդ գործընթացում, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ շտապողականություն տեսնում է նաև հեղափոխությունից հետո, այս կազմի մեջ:

«Չպետք է մոռանանք, որ 5-6  դեպք կա, որ մարդիկ պատգամավոր եղած ժամանակ  նույն սկզբունքով ընտրվել են, հիմա ուզում եմ հասկանալ, թե Արդարադատության նախարարն ինչպե՞ս է ընտրվել, Զեյնալանն ինչպե՞ս ընտրվեց, պատգամավոր էր»,- շեշտեց նա:

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս