Պաշտպանները բողոքարկել են Արսեն Բաբայանի ձերբակալության որոշումը. դատարանից նիստի ժամը չեն հայտնում. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի պաշտպանները երեկ երեկոյան բողոքարկել են նրան ձերբակալելու մասին ՀՔԾ քննիչի որոշումը։ Բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։

«Փաստինֆո»-ն զանգահարեց դատավորի ընդունարան՝ իմանալու բողոքի քննության ժամը, սակայն այնտեղից պատասխանեցին, որ դա դռնփակ նիստ է, որի  մասին չեն կարող ինֆորմացիա տրամադրել։

Նշենք, որ խափանման միջոցների որոշումների դեմ բողոքների քննության դատական նիստերի վերաբերյալ մի շարք այլ դեպքերով դատավորների գրասենյակներից լրագրողների հարցերին պատասխանել են՝ հայտնելով նաեւ նիստի ժամը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031