Բաժիններ՝

«Գլեյզերները մտադիր չեն վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»». Վուդվորդ

«Մանչեսթեր Յունայթեդի» ամերիկացի սեփականատերերը, ինչպես հաղորդվում է, մերժել են Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամ, թագաժառանգ արքայազն Մուհամմադ իբն Սալմանի՝ ակումբը գնելու վերաբերյալ երկու առաջարկները:

Այս իրավիճակը մեկնաբանել է ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը:

«Ելնելով իմ տեսածից՝ նրանք մտադիր են երկարաժամկետ հեռանկարում աշխատել ակումբի հետ:

Ինչ վերաբերում է առաջարկներին կամ հարցված գներին, քննարկում չի եղել ակումբի գնի կամ նման այլ բաների վերաբերյալ»,- ասել է Էդ Վուդվորդը United We Stand ամսագրին տված հարցազրույցում:

«Կարմիր սատանաների գործադիր տնօրենը հավելել է, որ Գլեյզերները մտադիր չեն վաճառել «Մանչեսթեր Յունայթեդը»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս