«Արա Բաբլոյանը հարցաքննության է ներկայացել իր նախընտրած ժամին». ՀՔԾ մամուլի խոսնակ

Արա Բաբլոյանը հարցաքննության է ներկայացել իր նախընտրած ժամին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

«Արա Բաբլոյանին մենք հարցաքննության ենք հրավիրել երեկ առավոտյան, սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, և  Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16:00-ին: Իր խնդրանքով հարցաքննությունն ընդհատվել է՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով»,- ասաց ՀՔԾ մամուլի խոսնակը:

Այլ մանրամասներ ՀՔԾ-ից մեզ չհայտնեցին՝ պատճառաբանությամբ, թե նախաքննական գաղտնիք է:

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում այսօր ասել է. որ իրեն վիրահատության ընթացքից են տարել հարցաքննության, որից հետո ինքը կրկին վերադարձել է վիրահատարան:

Կարդացեք նաև

«Ինքը՝ երևույթը, տհաճ էր, որովհետև ես հատուկ նշեցի, որ սրան (խոսքը վիրահատության մասին է.- Ա.Հ.) մենք պատրաստվել ենք 20 տարի, և սա առաջին անգամ է, և ես կարծում եմ, որ  իրավապահները պետք է ունենան նույն մոտեցումը, ինչ բժիշկները. եթե որևիցե մեկին պետք է բժշկի օգնությունը, չի կարելի բժշկին խանգարել»,- ասել էր Ա. Բաբլոյանը:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս