Բաժիններ՝

Մորալեսն արտակարգ դրության ռեժիմ հայտարարեց Բոլիվիայում

Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսն արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել, որը երկրում կգործի պետության ղեկավարի ընտրություններում ձայների հաշվման շուրջ տեղի ունեցող զանգվածային բողոքների կապակցությամբ։

«Չենք պատրաստվում առճակատման գնալ, գործելու է արտակարգ դրության ռեժիմը, խաղաղ ու սահմանադրական մոբիլիզացիա, որպեսզի պաշտպանենք ժողովրդավարությունը»,-մամուլի ասուլիսում հայտարարել է Մորալեսը, որի խոսքը մեջբերել է Deber թերթը:

Մորալեսը երկրում տեղի ունեցող զանգվածային բողոքները համարել է պետական հեղաշրջման փորձ, որը նախաձեռնել են իր վերընտրվելուց դժգոհ աջ ուժերը: «Ես այս մամուլի ասուլիսը գումարել եմ, որպեսզի Բոլիվիայի ժողովրդին եւ ամբողջ աշխարհին հայտարարեմ, որ երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում: Այն նախապատրաստվել է աջ ուժերի կողմից՝ միջազգային աջակցությամբ»,-հայտարարել է Մորալեսը:

Բոլիվիայում անցկացվող բողոքները սրվել ու զանգվածային անկարգությունների են վերաճել բազմաթիվ տարածաշրջաններում, երբ հայտնի դարձավ Մորալեսի հաղթանակի մասին: Ներկայում Բոլիվիայի ղեկավարի ընտրություններում ձայների 95,63 տոկոսի հաշվման արդյունքներով՝ առաջատարը գործող նախագահ Էվո Մորալեսն է ձայների 46,85 տոկոս ցուցանիշով, նրան հաջորդում է նրա հիմնական մրցակիցը՝ նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ ձայների 36,74 տոկոսով: Այս տարբերությունը բավարար է առաջին փուլում հաղթելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս