Բաժիններ՝

Հարձակվել են Փարիզում գործող Սամուել-Մուրատ հայկական վարժարանի վրա

Փարիզի հարավարևմտյան Սևր շրջանում հարձակում է տեղի ունեցել Սամուել-Մուրատ հայկական վարժարանի վրա: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

«Մենք լրջորեն մտահոգված ենք հայկական Սամուել-Մուրատ վարժարանի դեմ կրկնվող վանդալիզմով: Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,- գրել է ՀՀ դեսպանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ֆրանսիայում հարձակման էր ենթարկվել Nouvelles d’Arménie հայկական թերթի խմբագրությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս