Երևանում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 08:54-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարալանջի փողոցից Վերին Անտառային փողոց տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, առկա է նաև վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes G» (վարորդ՝ Ռոբերտ Կ., ծնված 1999 թ.) և «Opel Astra G Universal» (վարորդ՝ Վարդան Թ., ծնված 1961 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G Universal» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ 2 ուղևորները (Տիգրան Բ., ծնված 2004 թ. և Ավետիս Դ., ծնված 2003 թ.)` «Մուրացան» ԲԿ. տուժածները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Opel Astra G Universal» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Տեսանյութեր

Լրահոս