Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք վնասվածքները ստացել են աշխատավայրում՝ խառնիչը պտտվելու ժամանակ առաջացած բոցի հետևանքով:
Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ը շրջանների զգալի մասում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:
Նիստի հենց սկզբին Կանոնադրության 57-րդ կետը փոփոխության ենթարկելու վերաբերյալ առաջարկ արվեց, ըստ որի՝ Ֆակուլտետի դեկան կարող է ընտրվել դոցենտի, պրոֆեսորի գիտական կոչում և (կամ) գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճան ունեցող անձը:
«Դորիան» փոթորիկն առնվազն 13 հազար տուն է ավերել կամ վնասել Բահամյան կղզիներում:
Թուրքիայի զինված ուժերը, համագործակցելով Թուրքիայի ազգային անվտանգության ծառայության հետ, օդային հարձակում են իրականացրել Իրաքի հյուսիսային Հաքուրք շրջանի ուղղությամբ:
Փաշինյանը հետաքրքրվեց, թե պացիենտը արդյո՞ք իր գումարով դեղ ևս չպետք է առնի, Թորոսյանն ասաց՝ հիվանդանոցում՝ ոչ:
«Արցախի հարցում, գոնե բանակցային գործընթացում, ներկայիս իշխանություններն արձանագրել են միայն հետընթաց։ Առաջ քաշելով մի կարևոր տեսլական, որ Արցախը պետք է դառնա բանակցային գործընթացի մաս, իշխանությունները չկարողացան հասնել դրան։ Մինչև այժմ պարզ չեն այն քայլերը, որով Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ»:
Իտալական «Ռոմա» ակումբը «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջի միջոցով ողջունել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:
Եվրամիությունը վերջին հինգ տարում Ուկրաինային տրամադրել է օժանդակության տարբեր միջոցների՝ իր պատմության մեջ խոշորագույն փաթեթը:
«Զորեղ դիվանագիտություն, հզոր բանակ ունենալու համար անհրաժեշտ են միջոցներ, որ գեներացնում է մեր տնտեսությունը»,- ասել է նա՝ կարևորելով տնտեսության արդյունաբերական ու ՏՏ ոլորտի ճյուղերի զարգացման անհրաժեշտությունը, քանի որ նրա խոսքով, հնարավոր չէ կարգավորել ռազմական հակամարտությունը և աշխարհաքաղաքական բարդությունները՝ հենվելով միայն ծիրանի արտահանմամբ զբաղվող տնտեսության վրա:
Արցախի Հանրապետությունը 28 տարեկան է. 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ) նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում:
Վիեննայի պետական օպերան չի չեղարկի օպերային երգիչ Պլաչիդո Դոմինգոյի ելույթները, որի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեղադրանքներ են առաջադրվել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Հռոմի օդանավակայանում դիմավորել են բազմաթիվ լրագրողներ:
«Ապրիլյան քառօրյա պատերազմը շատ անգամներ է փորձ արվել օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ընդհուպ՝ միտումնավոր շրջանառության մեջ են դրվել այնպիսի վտանգավոր թեզեր, որոնք, թերևս, աշխատեցին միայն այդ օրերին, երբ մարդկանց ուշադրությունը միայն մեկ ուղղությամբ էր կենտրոնացված, որոշակի իմաստով կար նաև ինֆորմացիոն սով»:
Հարցին՝ արդյո՞ք հնարավոր է միաժամանակ լինել ե՛ւ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը ե՛ւ պաշտպանել արեւմտյան արժեքները, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է պատմության օրինակներով՝ հիշելով Եվրոպական երկրների ու Ռուսաստանի հետ բանակցող Իսրայել Օրու և երիտասարդներին Եվրոպա ուսանելու ուղարկող ռուսական կայսր Պետրոս Մեծի օրինակները։
Սեպտեմբերի 2-ին ԱՄՆ-ում առնվազն 1054 չվերթ է չեղարկվել «Դորիան» փոթորկի մոտենալու կապակցությամբ:
168.am-ի հարցին, թե ի՞նչ են պատրաստվում անել պաշտպանները, փաստաբանը պատասխանեց. «Այնքանով, որքանով ՄԻԵԴ-ի տիրույթում է, մենք բոլոր փաստերը հավաքում ենք և ուղարկում ենք ՄԻԵԴ»:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 21:41-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
168.am-ի հարցին՝ արդյո՞ք Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելն Արցախի ներքին գործերին միջամտություն է, Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ ֆորմալ առումով՝ միջամտություն է, քանի որ Հայաստանն էլ, Արցախն էլ անկախ երկրներ են, հատկապես այն դեպքում, երբ Արցախի կողմից որևէ խնդրանք չի եղել, որպեսզի Հայաստանը նման դիտորդական առաքելություն իրականացնի։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Նգույեն Ֆու Չոնգին՝ ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ:
Դատելով վարչապետի վերջին շրջանի հանրության հետ շփման, ակնկալվելիք ազդեցության էֆեկտի հաճախականությունից, որակից և մեթոդաբանությունից` կարծում եմ, որ ես սխալ էի և շատ վատ է, որ սխալ էի: Չկա այդպիսի թիմ. կա մեկ մարդու որոշում «զրո» խորհրդատվությամբ:
Մոսկվան քաղաքական բարդ իրավիճակներում հանդես էեկել Թեհրանի կողմում:
Հայաստանի ազգային հավաքականի ավագՀենրիխ Մխիթարյանը ժամանել է Հռոմի օդանավակայան:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի, դիվանագիտական կորպուսի եւ հյուպատոսական հիմնարկների ղեկավար կազմի ներկայացուցիչներին` ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:
«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հրավիրում են «Ռոմա»:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տրվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: ՀՊՏՀ բակում հավաքված ուսանողների, նրանց ծնողների կողքին էին ՀՊՏՀ ղեկավար կազմը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակցիներ: Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները ողջունեցին ուսանողներին, առաջին կուրսեցիներին և ուղեկցեցին լսարաններ:
Չինաստանը եւ ԱՄՆ-ը ներկայում քննարկում են առեւտրական վեճերի կագավորման շուրջը բանակցությունների նոր փուլի անցկացման ժամկետները:
Օգոստոսի 31-ին, ժամը 15.20-ին, «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոստիկանության Թումանյանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հաղպատ կայարանի մոտակայքում այծեր են ընկել գնացքի տակ:
Թեհրանը ձգտում է եւս մեկ շանս տալ դիվանագիտությանը՝ փրկելու միջուկային գործարքը:
«Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննություն է սկսվել` ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունն ստուգելու նպատակով»,- ասաց Հարությունյանը: