«Անցած քաղաքական ճանապարհի խորը ֆիլտրացված ռոլիկներով և ոչխարներին ներում շնորհելով գործը գլուխ չի գալու»
Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջ մտածում էի, որ վարչապետը շատ թե քիչ խորհրդականների կամ իր քաղաքական PR-ով և իմիջով զբաղվող թիմ ունի, որոնք շատ վատ են աշխատում նրա հանրային ընկալման և քաղաքական վարքաբանության ֆիլտրման վրա:
Դատելով վարչապետի վերջին շրջանի հանրության հետ շփման, ակնկալվելիք ազդեցության էֆեկտի հաճախականությունից, որակից և մեթոդաբանությունից` կարծում եմ, որ ես սխալ էի և շատ վատ է, որ սխալ էի: Չկա այդպիսի թիմ. կա մեկ մարդու որոշում «զրո» խորհրդատվությամբ:
Իշխանության իրական վստահելիության և աջակցման չափման գործիքները շատ արագ պետք է փոխել, եթե իհարկե այդպիսիք կան: Հանրության հետ շփման և հետադարձ կապի խողովակները իշխանությունների մոտ արդեն կիսախցանված են: Դրանք բացելու` ոչ մարդկային, ոչ բյուրոկրատական և ոչ էլ տեղային քաղաքական ազդեցության գործակալական էֆեկտիվ և գրագետ ռեսուրս նրանք չունեք:
Անձնական բարձր լեգիտիմության մակարդակն արագ սպառման ենթակա է, եթե վերևում նշածս սուբյեկտները արդյունավետ չեն գործում, իսկ չգործելու պատճառները բազմաթիվ են և բոլորը տեղավորվում են այս տիպի իշխանության քաղաքական օրգանիկայի մեջ: Հենց հիմա արդեն այս քաղաքական ուժը և հատկապես` Վարչապետը ունի լուրջ խորհրդատվական և լրջագույն քաղաքական PR խորհրդատուների, սոցիոլոգների, քաղտեխնոլոգների, քաղաքական իմիջի և վարքաբանության մասնագետների կարիք:
Live-առատ ոճից, Facebook-յան ակտիվությունից, տրվող իմֆորմացիայի որակից և վստահելիությունից, «անմիջական» քաղաքական վարքաբանությունից և անորակ PR ուղղորդումից ոչ միայն մենք ենք հետևություններ անում, այլ նաև մեր երկրի սահմաններից դուրս են հետևություններ անում և ազդեցության պլաններ կազմում:
Հ.Գ. Անցած քաղաքական ճանապարհի խորը ֆիլտրացված ռոլիկներով և ոչխարներին ներում շնորհելով գործը գլուխ չի գալու»:
Առաջ մտածում էի,որ Վարչապետը շատ թե քիչ խորհրդականների կամ իր քաղաքական PR-ով և իմիջով զբաղվող թիմ ունի,որոնք շատ վատ են…
Gepostet von Vladimir Martirosyan am Montag, 2. September 2019