
«Ռոման» կարող է վարձակալել Մխիթարյանին

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին հրավիրում են «Ռոմա»:
Ինչպես հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն, առաջիկա ժամերին հռոմեացիները կարող են 30-ամյա Մխիթարյանին վարձակալել մեկ մրցաշրջանի համար՝ գնելու իրավունքով:
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին երկու խաղերում Մխիթարյանը փոխարինման է դուրս գալիս: Նրա պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը