
ԱՀ չորս համայնքներում առաջադրված թեկնածուների համար կիրականացվի վիճակահանություն. Եղիշե Արզումանյան

ԱՀ 228 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով չորս համայնքներում առաջադրված երկուական թկնածուները ստացել են հավասար քանակությամբ քվեներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին՝ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին փոխարինող Եղիշե Արզումանյանը:
Նրա խոսքով՝ այդ խնդիրը կլուծվի ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և համապատասխան ժամկետում՝ վիճակահանության սկզբունքով:
Ըստ Ե. Արզումանյանի՝ վիճակահանությունը կիրականացվի Մարտունու շրջանի Հերհեր, Քաշաթաղի շրջանի Հակ և Ասկերանի շրջանի Խրամորթ և Արմենակավան գյուղերում առաջադրված թեկնածուների համար: